ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայկական վարյանտով գյուղացիներին օգնում ենք, տեսնենք՝ ինչ կլինի. Նորաշենի գյուղապետ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մոտ մեկ ամիս առաջ Արարատի մարզի Քաղցրաշեն համայնքի բնակիչները, ի նշան բողոքի, փակել էին Երևան-Մեղրի գլխավոր մայրուղին: Քաղցրաշենցիները բողոքում էին, որ նախորդ տարվանից մինչ օրս չեն կարողացել մթերված խաղողի գումարները ստանալ: Առջևում գարնան նախապատրաստական աշխատանքներն են, որը, սակայն, առանց այդ գումարների հնարավոր չէ իրականացնել:
ՀՀ ԳՆ փոխնախարար Ռոբերտ Մակարյանը ավելի վաղ Orer.am-ին տեղեկացրել էր, որ խոսքը «Վինար» ընկերության մասին է, սակայն ընկերության ղեկավարը խոստացել է մարտի 25-ից մինչև ապրիլի 15-ը բոլոր գյուղացիների գումարները վճարել:Այս ամենից անցել է մոտ մեկ ամիս և գյուղացիները, տեսնելով, որ սայլը դեռևս շարունակում է նույն տեղում մեխված մնալ, որոշել են այս անգամ արդեն գալ կառավարության շենքի մոտ և բողոքի ակցիա անցկացնել:Բողոքավորներին վարչապես Հովիկ Աբրահամյանն ասել է, որ խնդրին տեղյակ է և փորձելու է հարցերին լուծում տալ, սակայն կառավարության շենքի մոտ հավաքվածներին դա այնքան էլ չէր համոզել: Նրանք նշում էին, որ արդեն ութ ամիս է՝ նույն բանն են ասում, բայց հարցն այդպես էլ չի լուծվում:
Նույն խնդիրն ունեն ոչ միայն Քաղցրաշեն համայնքի, այլև Այգեզարդի, Նորաշենի և Վերին Արտաշատի խաղողագործները:

Նորաշենի գյուղապետ Արտուշ Սարգսյանը Orer.am-ին տեղեկացրեց, որ բոլորն էլ գիտեն, որ իրավիճակը բավական դժվար է. «Մեր գյուղից էլ կան մարդիկ, իհարկե, ոչ այնքան շատ: Մենք կապի մեջ ենք ընկերության ղեկավարության հետ, կառավարությունում էլ են հարցին տեղյակ և սպասում ենք, որ հարցը լուծվի, քանի որ գյուղացիների վիճակը բավականին ծանր է»,- ասաց Ա. Սարգսյանը:


Հարցին, թե ժամանակը չի սպասում, և այս պահին արդեն գյուղացին պետք է կարողանա գարնան գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնել, իսկ գումարների բացակայության պատճառով այն չի կարողանում իրականացնել, ուստի ինքը՝ որպես գյուղապետ, գյուղացուն անելանելի իրավիճակից դուրս բերելու համար ի՞նչ քայլեր է իրականացնում, Ա.Սարգսյանն ասաց. «Ի՞նչ պետք է անեմ, մենք էլ մեր ձևով, հայկական վարյանտով գյուղացիներին օգնում ենք, տեսնենք՝ ինչ կլինի: Ուրիշ ի՞նչ պետք է անենք, բայց ես համոզված եմ, որ կառավարությունն ամեն ինչ կանի, որ այդ հարցերը լուծվեն, կընդառաջեն, բայց չեն թողնի, որ այդ գումարները կորեն»,- ասաց Նորաշենի գյուղապետը:

 

Ա.Գիրգորյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular