ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Մեր ազգային դիմագիծը խզբզվում է Արայիկ Հարությունյանի ձեռքով». Ուսանողները երթ են սկսել Երեւանի փողոցներով (ուղիղ)

ՎԻԴԵՈ

Նշենք, որ ԵՊՀ հայ բանասիրության եւ պատմության ֆակուլտետների ուսանողները դասադուլ են հայտարարել: Ակցիայի կազմակերխպիչներից Գեւորգ Գյուլումյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց. «Հույս ունեինք, որ հանգստյան օրերը Արայիկ Հարությունյանին կօգնեն ճիշտ որոշում կայացնելու, բայց ստացվեց այնպես, որ նա երկու ոտքը դրել է մի կոշիկի մեջ, իրեն թվում է, որ այստեղ քաղաքական ենթատեքստ կա, հակակառավարական ակցիա է: Դա միայն իրեն թվում է: Մենք պահանջում ենք, որ Արայիկ Հարությունյանը հեռանա, կամ գործի ըստ էության:

Մենք հիմա միայն լեզվի ժամերի համար չենք պայքարում, որովհետեւ հիմա մեր ազգային դիմագիծը խզբզվում է Արայիկ Հարությունյանի ձեռքով, մենք չպետք է լռենք»:

Այդ աղետը, ըստ նրա արտահայտվում է նրանով, որ ազգայինը հետ է մղվում, 20 մլն դրամ է հատկացվել Մելինե Դալուզյանի մասին ֆիլմ նկարելու համար. «Հիմա, երբ նախարարն ասում է՝ այդ ֆիլմը քննադատողները հետադիմության առաջամարտիկներ են, մեղմ ասած, առողջ դատողություն չէ, սխալ է»:

Ուսանողը հավելեց, որ տեղեկացել է, որ իրենց ակցիային միանում են նաեւ Շիրակի պետհամալսարանի ուսանողները, նաեւ «ԿԱՄՔ» նախաձեռնությունն է ակցիա կազմակերպելու այսօր:

Պատմության ֆակուլտետից մի ուսանողուհի նշեց, որ Արայիկ Հարությունյանը ազգային չէ, իր արժեհամակարգը չի համապատասխանում իմ պատկերացրածին:

Մեկ այլ ուսանողուհի էլ ասաց, որ Արայիկ Հարությունյանը ֆինանսավորում է տարբեր ոչ հայկական, սատանիստական կազմակերպությունների, դրա համար է ինքը միացել ակցիային:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ուսանողները դեմ են նախարարության նախաձեռնած «Բարձրագույն կրթության մասին» օրինագծին, որով առաջարկվում է բուհերում ոչ մասնագիտական ֆակուլտետներում հայեցողական դարձնել այժմ պարտադիր համարվող՝ «Հայոց լեզու», «Հայ գրականություն» եւ «Հայոց պատմություն» առարկաների դասավանդումը: Նրանք նոյեմբերի 6-ից դասադուլ են հայտարարել՝ պահանջելով օրինագծում վերանայել վիճահարույց այս կետը նաեւ  ստորագրահավաք են սկսել, որին միացել են նաեւ ուսանողներ մարզային բուհերից:

Դաշնակցության երիտասարդական միության ներկայացուցիչները երկու օրվա դադարից հետո այսօր վերսկսել են նոյեմբերի 6-ին հայտարարված նստացույցը Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով:

Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ չի պատրաստվում հրաժարական ներկայացնել:

Այսօր ավելի ուշ նախարարության շենքի մոտ նախարարի հրաժարականի պահանջով  բողոքի ակցիա կանցկացնի նաեւ «ԿԱՄՔ» նախաձեռնությունը:

 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular