Երևանում արձանագրվել է մի շարք անձանց կողմից անձին առևանգելու դաժան բռնության դեպք. «Փաստինֆո»
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸԵրևանում արձանագրվել է մի շարք անձանց կողմից անձին առևանգելով բազմադրվագ դաժան բռնության հերթական դեպքը:
«Փաստինֆո»–ի տեղեկություններով՝ դեպքերի շարանը սկսվել է սեպտեմբերի 8-ին՝ ժ.17.00-ի սահմաններում, երբ ոմն Վարուժը, Ցոլակը և նրանց ընկերները Երևան քաղաքի Բաբայան փողոցի թիվ 6 հասցեի ավտոկայանատեղիում ծեծի են ենթարկել Հովհաննես Թ.-ին:
Դրանից հետո նրա կամքին հակառակ, բռնի ուժով նրան նստեցրել են «Նիսսան» մակնիշի ավտոմեքենան ու տարել Երևան քաղաքում գտնվող ամայի տարածք, որտեղ կրկին ծեծի են ենթարկել: Այնուհետև, պարկը գլխին հագցնելով, տեղափոխել են Երևան քաղաքի Հարավ-արևմտյան թաղամասում գտնվող ինչ-որ շինություն, կապել ձեռքերն ու ոտքերը և երկաթյա ձողով, ձեռքերով ու ոտքերով բազմաթիվ հարվածներ են հասցրել մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով վնասվածքներ: