ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մելինե Դալուզյանն իրեն լրիվ կորցրել է և տրվել է հոմոսեքսուալիզմի ագրեսիվ քարոզչության

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Մեծ հաշվով, ինձ չի հետաքրքրում դիմացինիս սեռական նախասիրություններն ու ինտիմ կյանքի մասնրամասները։ Քանի դեռ մարդը այդ ամենը պահում է իր ինտիմ ոլորտում ու չի դարձնում դա հանրային քննարկամն առարկա, դամ զուտ իր ու երևի իր կողկացի հարցն է (եթե այդպիսին կա)։

Փողոցում ես միասեռականների չեմ որոնում, մարդու հետ շփվելիս նրա սեռական կյանքը չեմ փորձում քննարկել, ընդհանրապես աշխատում եմ զերծ մնալ ինտիմ հարցերի քննարկումներից, որովհետև դրանք հենց դրա համար էլ կոչվում են ինտիմ հարցեր, որպեսզի հրապարակային քննարկման ենթակա չլինեն։

Բայց լինում են ու կան կերպարներ ու նույնիսկ ամբողջ կազմակերպություններ, ովքեր իրենց սուր պարտքն են համարում իրենց սեռական նախասիրությունները հերիք չէ քննարկման առարկա դարձնել, մի բան էլ փաթաթել վզներիս այն, որ դրանք ճիշտ են, դրանք նորմա են, իսկ մենք՝ նատուրալներս, մի անտանելի ատելությամբ լի հասարակություն ենք կառուցել իրենց շուրջ և հալածում ենք նրանց դրա համար։

Ու եթե նախկինում այս պիղծ քարոզներն արվում էին հիմնական «իմպռտնի» միասեռականների ու միասեռականության քարոզով զբաղվող տեղական գրանտակերների կողմից, ապա հիմա տարեցտարի ավելանում են տեղական միասեռականները, ովքեր մի ամբողջ շոուի են վերածում իրենց օրիենտացիոն խնդիրները։

Երեկ մեկ, էսօր երկու, հիմա էլ Միլենա Դալուզյանն է լծվել միասեռականության ագրեսիվ քարոզի, որը, ինչպես գիտեք, համակարգվում է հատկապես Փինք Արմենիա ՀԿ-ի կողմից։ Այսօր տեսա, որ նախկին օրիորդ Միլենան մի սրտակեղեք պատմություն է գրել, թե ինչպես է իր մարզիչը գրեթե ինքնասպանության իրեն հասցրել, որովհետև չի թողել, որ ինքը աղջիկների հետ հարաբերություններ ունենա։ Մի պահ մոռանանք, որ Միլենայի կերպարը շատ հեռու է սուիցիդալ հակումներ ունեցող ու անգամ ունեցած մարդուց։ Արդյոք սխա՞լ եմ հիշում ես, որ դեռ մի քանի տարի առաջ Միլենան ուրախ գրկախառնվում էր իր մարզչի հետ ծանրամարտի առաջնությունների ժամանակ, կամ էլ արդյո՞ք այդ նույն մարզիչը չէր քաջալերում ու սփոփում նրան, երբ վերջինս ձախողում էր մրցումներում։

Իրականում ես չեմ հավատում, որ ինքնասպանության թեմա եղած լինի։ Ամբողջ տեքստից զռռում է, որ պարզապես Միլենան Փինք Արմենիայի մեթոդական ձեռնարիկից օգտվելով լծվել է Հայաստանում այլասերում քարոզելու պիղծ գործին, իսկ այդ ողջ լալահառաչ բարբառային տեքստը մենակ զոհի կերպար մոգոնելու համար է։ Չեմ բացառում, որ Մելինեն անգամ հեղինակն էլ չէ, պարզապես պատրաստի տեքստը խմբագրել է ու գյումրվա բարբառով վերաշարադրել է։

Ինչևէ, Ֆիզիկայի ոսկե օրենքն է․ ցանկացած ազդեցություն ծնում է հավասար ուժով հակազդեցություն։ Ու եթե վաղը իրոք սկսեն մտահոգիչ ճնշումներ ու բռնություններ սեռական կողմնորոշման դրդապատճառով, դրա առաջին մեղավորները լինելու են Փինք Արմենիան ու դրա տիպի այլ գրանտակերական կազմակերպությունները, ինչպես նաև Մելինեն ու նրա պես այլ մոլորյալներ, ովքեր որոշել են իրենց անկողնային սպիտակեղենը թափահարելով՝ սեքսուալ հեղափոխության առաջաարտիկ դառնալ բավականին պահպանողական Հայաստանում։

Արման Աբրահամյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular