ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արտակարգ դեպք Էջմիածնում. քաղաքապետի թեկնածուն ու նախկին քաղաքապետի եղբորորդին հիվանդանոցում են

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Էջմիածնում քաղաքապետի ընտրություններին ընդառաջ իրավիճակը կտրուկ սրվել է: NEWS.am-ի տեղեկություններով, նախօրեին կրակոցներ են հնչել քաղաքում:

Ըստ Էջմիածնում տարածված տեղեկությունների՝ ժամը 23:00-ի սահմաններում Երեւան- Էջմիածին ավտոճանապարհին կրակել են Երեւանից վերադարձող Էջմիածնի գործող քաղաքապետ Կարեն Գրիգորյանի (ՀՀԿ-ական պատգամավոր գեներալ Մանվել Գրիգորյանի որդին է) մեքենայի ուղղությամբ: Մեքենայի մեջ եղել է Կարեն Գրիգորյանը՝ եղբոր՝ Արման Գրիգորյանի հետ: Տեղեկություններ կան, որ կրակողները եղել են քաղաքապետի թեկնածու Արթուր Թումանյանն ու Էջմիածնի նախկին քաղաքապետ Հրաչիկ Աբգարյանի եղբորորդին: Նրանք եղել են «ՎԱԶ 21/06» մակնիշի մեքենայով:

Ավելի ուշ նրանց միջեւ ծեծկռտուք է սկսվել, որի ժամանակ էլ տուժել են Թումանյանն ու Աբգարյանը: Նրանք այժմ հիվանդանոցում են:

Կարեն Գրիգորյանի գրասենյակից NEWS.am-ի թղթակցին հայտնեցին, որ դեպքով այժմ իրավապահներն են զբաղվում եւ պետք է հետեւել նախաքննության ընթացքին:

Հրաչիկ Աբգարյանն էլ մեզ հետ զրույցում հերքեց, որ իր եղբորորդին եւ քաղաքապետի մյուս թեկնածու Արթուր Թումանյանը կրակել են գեներալ Մանվել Գրիգորյանի որդու մեքենայի ուղղությամբ:

«Աբգարյանին ու Թումանյանին ծեծել են, նրանք այժմ հիվանդանոցում են»,- ասաց Հրաչիկ Աբգարյանը՝ նշելով, որ այժմ Էջմիածնում լարվածությունը շարունակվում է, ոստիկանությունն էլ գիշերվանից հսկողություն է իրականացնում:

Նշենք, որ սեպտեմբերի 18-ին Էջմիածնում տեղի է ունենալու քաղաքապետի ընտրություն:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular