ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մի քանի տասնյակ մարդկանցով են հարձակվել, ծեծին մասնակցել են գեներալ Մանվելի որդիները. Արթուր Թումանյան

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Էջմիածնի քաղաքապետի թեկնածու Արթուր Թումանյանը, որը նախօրեին վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, պնդում է, որ իրեն եւ Էջմիածնի նախկին քաղաքապետ Հրաչիկ Աբգարյանի եղբորորդի Ստեփան Աբգարյանին ծեծի ենթարկելուն անմիջական մասնակցություն են ունեցել ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի որդիները՝ Կարեն եւ Արման Գրիգորյանները:

NEWS.am-ի հետ զրույցում Արթուր Թումանյանը պատմեց, որ իրենց վրա մի քանի տասնյակ մարդ է հարձակվել, այդ ընթացքում նաեւ մեքենային են անընդհատ հարվածել եւ մոտ 1,5 մետր տեղաշարժել մեքենան:

«Տեղեկությունները, թե մենք կրակել ենք, իրականությանը չի համապատասխանում: Կարեն Գրիգորյանի մոտից զենքն ընկել է, որը ես վերցրել եմ եւ փորձել ենք փախչել: Ես ընկած էի, ինձ ծեծում էին, հարվածում էին, այդ թվում Կարեն Գրիգորյանն ու նրա եղբայրը»,-ասաց Արթուր Թումանյանը:

Նա նշեց, որ այս պահին իրենց նախընտրական շտաբը քննարկում է վաղը՝ սեպտեմբերի 18-ին կայանալիք ընտրություններին իրենց մասնակցության հարցը: Արթուր Թումանյանը չբացառեց, որ հնարավոր է հրաժարվեն ընտրություններին մասնակցելուց, թեեւ այս պահին փորձում են բոլոր հնարավոր տարբերակներով հետաձգել ընտրությունները:

Նշենք, որ ըստ Ա. Թումանյանի եւ նրա համակիրների, Կարեն Գրիգորյանն ու իր համախոհները առեւանգել էին իրենց աջակցող ավագանու անդամ Կիրակոս Բաժակյանին: Վերջինիս որոնելու ընթացքում էլ Թումանյանի եւ Աբգարյանի մեքենային հարվածել են Երեւան-Էջմիածին ավտոճանապարհին, որից հետո սկսել են դաժան ծեծել նրանց:

Աբգարյանն ու Թումանյանը տեղափոխվել են հիվանդանոց: Աբգարյանը դուրս է գրվել, իսկ Արթուր Թումանյանի մասով դեռ որոշում չի կայացվել:

Հիշեցնենք, որ ըստ Էջմիածնում տարածված տեղեկությունների՝ Երեւան- Էջմիածին ավտոճանապարհին կրակել են Երեւանից վերադարձող Էջմիածնի գործող քաղաքապետ Կարեն Գրիգորյանի (ՀՀԿ-ական պատգամավոր գեներալ Մանվել Գրիգորյանի որդին է) մեքենայի ուղղությամբ: Մեքենայի մեջ եղել է Կարեն Գրիգորյանը՝ եղբոր՝ Արման Գրիգորյանի հետ: Նշվել է, որ կրակողները եղել են քաղաքապետի թեկնածու Արթուր Թումանյանն ու Էջմիածնի նախկին քաղաքապետ Հրաչիկ Աբգարյանի եղբորորդին: Ավելի ուշ նրանց միջեւ ծեծկռտուք է սկսվել, որի ժամանակ էլ տուժել են Թումանյանն ու Աբգարյանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular