ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այս ամե­նը տե­ղա­վոր­վում է իշ­խա­նու­թյան՝ ազ­գա­յին ար­ժե­հա­մա­կարգն ար­ժեզր­կե­լու քա­ղա­քա­կա­նու­թյան շրջա­նա­կում․ «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է

Ներկայիս իշխանությունների վարած քաղաքական գծից պարզ է դառնում, որ նպատակաուղղված քայլեր են կատարվում ազգային արժեհամակարգը փոխելու ուղղությամբ, ազգայինի հիմքերն ավիրելու ուղղությամբ։ 

Հենց այս պրիզմայի ներքո պետք է դիտարկել Արցախյան ազատամարտի և հաղթանակների գործում մեծ ներդրում ունեցած հերոսների անցած ուղու արժեզրկման գործընթացը։

Սակայն իշխանությունները սրանով չեն բավարարվում, նրանք որոշել են ազգային արժեքների փոփոխությունը սկսել դրանց կայացման հիմքից, այն է՝ կրթական համակարգից, քանի որ կրթական գործընթացի միջոցով է, որ սկսվում է անհատականության ձևավորումը։

Ինչպես սպասելի էր, առաջնահերթ հարվածի տակ են հայտնվել հայագիտական առարկաները, որոնք անհրաժեշտ բազա են ապահովում հայեցի դաստիարակության համար։ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի հարցերի նախարարությունը «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրինագծով որոշել է, որ «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաները բուհերում լինելու են ոչ պարտադիր։

Չնայած այս որոշման հետ կապված դժգոհություններին՝ ԿԳՄՍ նախարարությունը ոչ միայն մտադիր չէ հրաժարվել իր որոշումից, այլև անցում է կատարում իր վաղեմի երազանքին՝ դպրոցական ծրագրից դուրս թողնել «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան։ 

Եվ պատահական չէ, որ ամիսներ առաջ Այգեստան համայնքի միջնակարգ դպրոցում տեղի էր ունեցել միջադեպ, երբ ՀՀ կրթության նախարար Արայիկ Հարությունյանը դպրոց այցելած քահանային հարցրել էր, թե ի՞նչ գործ ունի դպրոցում, և բանավիճել էր նրա հետ:

Սա բխում է եկեղեցին ամեն կերպ դպրոցներից հեռու պահելու, ավելին՝ Հայ Առաքելական եկեղեցու դերը նվաստացնելու՝ իշխանության հետևողական մոտեցումից։ 

Այնինչ, դարեր շարունակ եկեղեցուն է վերապահված եղել կրթության կազմակերպման գործընթացը, ավելին՝ դպրոցներն ու համալսարանները կցված են եղել եկեղեցուն, որը ապագա սերունդների մոտ հայեցի դաստիարակության առումով մեծ հետք է թողել և անգնահատելի դերակատարություն է ստանձնել հայապահպանության հարցում։ 

Մենք, իհարկե, ներկայումս նման ծայրահեղությունների մասին չենք խոսում, սակայն մեր դեպքում ՀԱԵ-ի վրա ձեռք բարձրացնելը պարզապես նշանակում է կացին բարձրացնել ծառի բնի վրա՝ ճյուղերը փրկելու կեղծ ու անիրական պատճառաբանությամբ:

Քանի որ «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան դպրոցական ծրագրից հանելու դեպքում հանրային լուրջ դժգոհություն առաջ կգա, իշխանություններն այն ներկայացնում են նոր սոուսի ներքո, թե այս առարկան ընդգրկող նյութը կարող է դասավանդվել «Հայոց պատմություն» առարկայի շրջանակներում։ 

Եվ պատահական չէ, որ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը նշել է, թե «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան «Հայոց պատմություն»-ից առանձին դասավանդելը մեթոդաբանական, ուսումնառության և նաև փորձագիտական տեսանկյունից սխալ է:

ԿԳՄՍ նախարարությունը հույս ունի, որ հանրության համար ընդունելի կլինի «Հայոց պատմության» շրջանակներում «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի դասավանդումը, որից հետո «Հայոց պատմության» դասագրքերում իրենք փոքր դրվագներ կներմուծեն Հայ Առաքելական եկեղեցու (իսկ մեր տեղեկություններով՝ կրոնի) պատմությունից, իսկ ժամանակի ընթացքում եկեղեցու պատմությանը վերաբերող մասն ընդհանրապես կհանվի դասագրքերից, և թեման կփակվի։

Ըստ մամուլում առկա տեղեկությունների, «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի դերը նվազեցնելուն միտված տարբերակներից մեկն էլ այն է, որ դրա հետ մեկտեղ մի քանի առարկա ևս ներմուծվի կրթական համակարգ (օրինակ՝ «Կրոնի պատմություն», «Աթեիզմ» և այլն) և դրանց դասավանդումը լինի ընտրովի:

Բնականաբար, ԿԳՄՍ նախարարության ներկայացրած այս տարբերակները չեն կարող ընդունելի լինել ոչ միայն եկեղեցու, այլև բնակչության կողմից, քանի որ հասարակությունը տեսնում է, թե ինչպես անսալով «դրսի ձայներին»՝ նախարարությունը ձգտում է կրթական համակարգից դուրս թողնել ազգային ինքնության ձևավորման համար կարևոր նշանակություն ունեցող առարկաներից մեկը։ 

Ու ընդհանրապես, հասարակությունը հստակ տեսնում է, որ նպատակաուղղված քայլեր են արվում ազգային ինքնության, ազգային արժեքների, ավանդական արժեքների իսպառ վերացման ուղղությամբ, փոխարենը 20 մլն դրամ է հատկացվում ֆիլմ նկարահանելու համար մեկի մասին, որը սեռափոխ է եղել: 

Մենք նրա մարզական ձեռքբերումները չենք հերքում, սակայն եթե ֆիլմ նկարելու առիթը մարզական հաջողությունները լինեին, վստահաբար նրանից առաջ առնվազն 3-4 մարզուհի կա...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular