ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գագիկ Ծառուկյանն է որոշում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վերջին շրջանում հայաստանյան ներքաղաքական կյանքում տեղի ունեցող իրադարձությունները և լուրջ տեղաշարժերը նոր իրավիճակ են ստեղծել երկրում։ Դրան զուգահեռ քաղաքական ուժերն ու գործիչներն արդեն իսկ լայն թափով քարոզչական աշխատանքներ են տանում 2017թ. խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ գրեթե 40-50% կազմող, չկողմնորոշված ընտրազանգվածին գրավելու ուղղությամբ։ Այս իրադարձությունների ֆոնին փորձագիտական շրջանակների և քաղաքացիների կողմից անընդհատ շրջանառվում է Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականություն վերադառնալու թեզը և դրա անհրաժեշտությունը։ Դրա համատեքստում կրկին քննարկման առարկա են դարձել 2015թ. փետրվարյան լարված իրադարձությունները, որոնց կիզակետը Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականությունից դուրս գալու հայտարարությունն էր, որոնք ամբողջությամբ փոխեցին քաղաքական դաշտում տիրող իրավիճակը։

Ցանկանում ենք անդրադարձ կատարել Գագիկ Ծառուկյանին՝ քաղաքական դաշտից հեռացնելու թեզին, որը փաստացիորեն իրականությանը չի համապատասխանում։ Գագիկ Ծառուկյանն ինքն է որոշում ընդունել հեռանալ քաղաքական դաշտից խիստ օբյեկտիվ և արդարացի պատճառաբանությամբ՝ որպեսզի ոչ մի հայ մարդու արյուն չհեղվի, որպեսզի խուսափի արյունահեղությունից։ Մեջբերենք պարոն Ծառուկյանի՝ 2015թ. փետրվարի 18-ին կատարած հայտարարության մեր վերոհիշյալ պնդմանն առնչվող հատվածները.
«...Հայաստանում առկա խնդիրները լուծելու համար մեզ անհրաժեշտ է ոչ թե պատերազմել միմյանց դեմ, այլ հանգիստ, առանց միմյանց վիրավորելու աշխատել, ցույց տալ առկա բոլոր բացերը, գտնել լուծումներ և կյանքի կոչել դրանք:

...Ինձ համար թանկ է մեր քաղաքացիներից յուրաքանչյուրի կյանքն ու արժանապատվությունը: Ոչ մի նպատակ չի կարող արդարացնել նույնիսկ մեկ անմեղ մարդու արյուն: Թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության խնդիրն է չանցնել ողջամտության սահմանը: Բոլոր խնդիրները պետք է լուծվեն խաղաղ, օրինական, քաղաքական ճանապարհով»:

Իսկ ահա արդեն երեկ՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանըխորհրդարանական ճեպազրույցների շրջանակներում լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձել է Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականություն վերադառնալու հնարավորությանը և նշել, որ Գագիկ Ծառուկյանն այն անձնավորությունը չէ, որ քաղաքական ուժերից թույլտվություն հարցնի՝ վերադառնա՞լ քաղաքական դաշտ, թե՞ ոչ։ Բաղդասարյանը նաև հերքել է այն պնդումը, որ Գագիկ Ծառուկյանին հեռացնողը ՀՀԿ-ն էր:

Այս ամենից կարելի է եզրակացնել միայն մեկ բան. Գագիկ Ծառուկյանի քաղաքականությունից դուրս գալը, հետևաբար նաև՝ վերադառնալը որոշում է միայն ինքը՝ Գագիկ Ծառուկյանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular