ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ամենաակտիվ ու ամենապասիվ գերատեսչությունները՝ օրենսդրական նախաձեռնությունների առումով. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում՝ E-draft-ում, տարբեր գերատեսչություններ հանրությանն են ներկայացնում իրենց հեղինակած իրավական ակտերի նախագծերը, կազմակերպվում են հանրային առցանց քննարկումներ: 

Արդյունքում հասարակության տարբեր շերտեր կարողանում են դեռևս նախնական փուլում տեղեկանալ, թե օրենսդրական ինչ հնարավոր փոփոխություններ է նախատեսվում կատարել գործող օրենքներում:

Հետաքրքիր է, իհարկե, թե գերատեսչություններից որոնք են առավել ակտիվ հանդես գալիս օրենսդրական նախաձեռնություններով: «Փաստը» կայքում հրապարակված վիճակագրությունից պարզեց, որ կայքում ամենաշատը նախագծեր է ներկայացրել արդարադատության նախարարությունը՝ 271 նախագիծ: 

Այս կառույցին հաջորդում են ֆինանսների, աշխատանքի և սոցիալական հարցերի, շրջակա միջավայրի նախարարությունները՝ համապատասխանաբար 149, 130 և 126 նախագծով: 

100-ից քիչ նախագծով են հանդես եկել էկոնոմիկայի, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, առողջապահության, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունները՝ 99, 95, 93 և 90 նախագծերով: 

Կայքում ամենամեծ քանակությամբ նախագծեր տեղադրած 10 պետական մարմինների ցանկը եզրափակում են վարչապետի աշխատակազմը՝ 82, ու տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը՝ 72 նախագծով:

Միևնույն ժամանակ, այս կայք կատարված այցելությունների քանակի վիճակագրությունը վկայում է, որ այցելությունների քանակը բավական բարձր է, օրինակ՝ այս տարվա օգոստոս և սեպտեմբեր ամիսներին այն հատել է 18 հազարի շեմը: 

Սա վկայում է գերատեսչությունների ներկայացրած նախագծերի նկատմամբ հանրության տարբեր շերտերի աճող հետաքրքրության մասին:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular