ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բացահայտում՝ արվեստի, լույսի, գույնի միջոցով. Նազիկ Ասլանյանի անհատական ցուցահանդեսում ներկայացվեցին նկարչուհու բազմաժանր գործերը

ՄՇԱԿՈՒՅԹ

 

Այսօր Նկարիչների միությունում բացվեց Նազիկ Ասլանյանի անհատական ցուցահանդեսը, որը կրում է «Իրականության բացահայտումներ» խորագիրը:  Ներկայացված է ավելի քան հիսուն աշխատանք, որոնք ծնվել են վերջին երեք տարվա ընթացքում:

 

«Այս ցուցահանդեսը իրականության բացահայտումն է՝ արվեստի, լույսի, գույնի միջոցով: Ես կարծում եմ, որ մեր իրականության և ճշմարտության ընկալումներն  ամուր միահյուսված են մեր երևակայական և ստեղծագործական պատկերացումների հետ»,- ասում է Ասլանյանը:

 

 

 

Ներկայացված նկարները բաժանված էին ըստ շարքերի՝ «Ծաղիկ», «Արև», «Բնապատկերներ», «Իրականություն», «Ծառեր», որոնցից յուրաքանչյուրն առանձնանում էր իրեն հատուկ նրբությամբ ու գունային համադրությամբ:

 

 

 

«Մտքերը, գաղափարներն են միացնում նկարներս իրար ու ստեղծվում  շարքեր: Այդուհանդերձ, յուրաքանչյուր նկար իր մեջ ունի գեղանկարչական խնդիրներ և լուծումներ: Այս ցուցահանդեսի ժամանակ ներկայացրել եմ գեղանկարչական մի քանի նոր մոտեցումներ: Օրինակ` «Բնապատկեր» շարքում նոր թվային տոխնոլոգիաների օգտագործումը դասական կտավ-յուղաներկի վրա: Իսկ «Արև» շարքում թափանցիկ երեք շերտով ստացել եմ պատկերը, որը հենց նկար է»,- ընդգծեց նկարչուհին:

 

 

 

 

«Իրականություն» շարքը աբստրակտ նկարների շարք է: Նկարչուհին վստահ է, որ  մեր անտեսանելի իրականությունը՝ ինչպիսին են՝ մտքերը, զգացմունքները, համոզմուքները, շատ ավելի կարևոր դեր են կատարում, քան այն, ինչ տեսողական է: 

 

 

 

«Գունային ընտրությունը ևս պատահական չէ: Ցանկացա շեշտել մշտական հակասությունները, որը գոյություն ունի և որը մեզ մշտապես ուղեկցում է: Այս նկարներն ասես գաղափարական վեճեր լինեն»,- ասաց Ասլանյանը:

 

Ցուցահանդեսին ներկայացված են նկարչուհու վերջին 3 տարիների աշխատանքները:

 

«Ես անընդհատ որոնումների մեջ եմ ու հաճախ եմ զուգահեռներ անցկացնում իմ գեղանկարչության ու բնության մեջ, ինչպես նաև` բնության մարդկային էության ու կյանքի միջև: Ծաղիկն ինձ համար անսպառ գունային, գծային գաղափարների աղբյուր է»,-նշեց նա:

 

Նկարչուհին ասում է, որ դիտողը ազատ է իր ընկալման մեջ: Երբ նայում է նկարին, կարծես ստեղծագործում է նկարչի հետ միասին: 

 

 

 

Ցուցահանդեսը բաց է մինչև հոկտեմբերի 30-ը:

 

 

 

 

 

 

 

   

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular