ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ուկրաինայում ծնվածները». Զապորոժիեի հայ համայնքը իրականացրել է ակցիա՝ նվիրված նացիստական զավթիչներից Ուկրաինայի ազատագրման օրվան (լուսանկարներ)

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

 

Այսօր՝ հոկտեմբերի 19-ին Ուկրաինայի Զապորոժիե քաղաքում հայ համայնքի կողմից անց է կացվել միջոցառում՝ նվիրված նացիստական զավթիչներից Ուկրաինայի ազատագրման օրվան: Միջոցառումը կազմակերպվել էր  շրջանի Հայ Առաքելական Սուրբ Աստվածածին եկեղեցու տարածքում: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Զապորժիեի շրջանի հայերի միության փոխնախագահ Ռուդոլֆ Հակոբյանը: «Սուրբ Աստվածածին եկեղեցու տարածքը պատահական չէ ընտրված: Չէ որ մենք այսօր հարգում ենք նրանց հիշատակը, ովքեր չէին բաժանում ժողովրդին՝ ազգությունների կամ կրոնների հիման վրա, այլ խիզախորեն մարտի դաշտ էին նետվում Երկրորդ համաշխարհային պատերազմի օրերին ՝պաշտպանելու ուկրաինական հողերը»- նշել է  Հակոբյանը:
 
Միջոցառմանը հանդիսավոր խոսքով հանդես եկավ Զապորոժիեի շրջանի հայերի միության ղեկավար Արտաշես Սարգսյանը:  Սարգսյանը ընդգծել է , որ  իրենք միշտ պատրաստ են ընդունել  նորանոր հյուրերի և, որ համայնքը բաց է բոլոր ազգությունների համար: Իրենց խոսքը հավաքվածներին հղեցին նաև Զապորոժիեի շրջանի ազգային փոքրամասնությունների ասոցիացիայի նախագահ Նաֆուլ Համդանին, Զապորոժիեի շրջանի Հայ առաքելական եկեղեցու հովիվ Յուսիկ Նուրիջանյանը:
 
Համայնքի կողմից կազմակերպված միջոցառման նպատակն է երիտասարդության շրջանում քաղաքական մշակույթի և հայրենասիրական գիտակցության ձևավորումը, հոգևոր վերածնունդը, ինչպես նաև մշակութային կապերի հաստատումը ազգային և մշակութային միությունների հետ: Գեղարվեստական նախագիծն իրականացվել է Զապորժիեի շրջանի վարչակազմի մշակույթի, զբոսաշրջության, ազգությունների և կրոնների դեպարտամենտի, Զապորժիեի շրջանի խորհրդի «Մշակույթի և արվեստի տարածաշրջանային մեթոդական կենտրոն» քաղաքային հիմնարկի և Զապորժիեի շրջանի ազգային փոքրամասնությունների ասոցիացիայի կողմից:

 

 

 

Միջոցառման շրջանակում անցկացվեց նաև դասընթաց-թրեյնինգ՝ «Ազգային փոքրամասնություններն ու փախստականները ուկրաինական ԶԼՄ-ներում. Կարծրատիպերի հաղթահարում և հանդուրժողականության բարձրացում» թեմայով՝ Զապորոժիեի շրջանի Հայ Առաքելական եկեղեցու կիրակնօրյա դպրոցի բազայի վրա: 

 

 
Դասընթացի բանախոսներն էին. Օլեքսանդր Պավլով ՝ Տարածաշրջանային նախաձեռնությունների լրատվական գործակալության ղեկավար, Ելենա Վայլո ՝ Զապորժիեի շրջանի մեդիա կենտրոնի ղեկավար, կապի բաժնի գլխավոր մասնագետ, Անժելիկա Բելովան ` Զապորոժիեի Գնչուների «Լաչո Դրոմ» կենտրոն հասարակական կազմակերպության տնօրեն, Նատալյա Բոգոմոլովան Զապորոժիեի շրջանի խորհրդի քաղաքային ինստիտուտի «Հետբուհական կրթության տարածաշրջանային ինստիտուտ» գիտահետազոտական և մեթոդական կենտրոնի մեթոդիստ:

 

 

 

 

 

        

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular