ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գագիկ Ծառուկյանը 200 հազար դոլար է նվիրաբերել իրանահայ համայնքին (տեսանյութ)

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Իրանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Քիումարս Հաշեմի և հայկական մշակութային «Արարատ» կազմակերպության հրավերով ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը երկօրյա այցով Իրանի Իսլամական Հանրապետությունում էր: Թեհրանի օդանավակայանում ՀԱՕԿ նախագահին դիմավորելու էին եկել տեղի հայ համայնքի և իրանցի բարձրաստիճան պաշտոնյաները:

Թեհրանում Գագիկ Ծառուկյանին առաջինն ընդունեց Իրանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Քիումարս Հաշեմը: Իրանցի պաշտոնյան հայ գործընկերոջը բարձր մակարդակի ընդունելության արժանացրեց: Երկու երկրի սպորտային ոլորտի պատասխանատուները ջերմ ու բարեկամական զրույցի ընթացքում փոխգործակցության հարցերի լայն շրջանակ քննարկեցին: Քիումարս Հաշեմը շնորհակալություն հայտնեց ՀԱՕԿ նախագահին հրավերն ընդունելու համար՝ ընդգծելով, որ Գագիկ Ծառուկյանն իր համար ոչ միայն մեծ հեղինակություն վայելող գործիչ է, այլ նաև վստահելի գործընկեր:

«Հարգելի պարոն Ծառուկյան, նախ թույլ տվեք շնորհակալություն հայտնել հրավերն ընդունելու և Իրան այցելելու համար: Դուք իսկապես ինձ համար սպասված հյուր եք: Գաղտնիք չէ, որ Իրանը բարեկամ Հայաստանի հետ ունի քաղաքական, տնտեսական ու մշակութային կապեր: Կարծում եմ՝ կան բոլոր նախադրյալները մարզական կապերը ևս որակական առավել բարձր մակարդակի հասցնելու համար»,-նշեց Իրանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահը:

Գագիկ Ծառուկյանը շնորհակալություն հայտնեց գործընկերոջը ջերմ ընդունելության համար և շնորհավորեց Ռիոյի Օլիմպիական խաղերին հաջող մասնակցության համար: 200-ից ավելի երկրների ցանկում 25-րդ տեղը գրավելը խոսում է կատարված ահռելի աշխատանքի, Իրանում սպորտին հատկացվող մեծ դերի ու նշանակության մասին:

«Հարգելի պարոն Հաշեմ, շնորհակալ եմ հրավերի համար: Շնորհավորում եմ Իրանին Օլիմպիական խաղերում տարած հաղթանակների համար: Հայաստանի հարևան-բարեկամ Իրանը պայմաններ է ստեղծել, որ հայ համայնքը լինի ուժեղ, մեծ և իր պաշտպանված իրավունքներով»,- նշեց ՀԱՕԿ Նախագահ Գագիկ Ծառուկյանն իրանցի գործընկերոջ հետ հանդիպմանը:

ՀԱՕԿ նախագահի՝ Իրան այցի մասին առավել մանրամասն՝ Կենտրոն հ/ը-ի տեսանյութում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular