Ավազակային հարձակում Արզնիում. 3 դիմակավորված անձինք ներխուժել են բնակարան
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԿոտայքի մարզի Արզնի գյուղում, սեպտեմբերի 15-ին, ավազակային հարձակում է տեղի ունեցել: Գյուղի բնակիչ 37-ամյա Մարիամ Ո.-ն դիմել է ոստիկանության Կոտայքի բաժին եւ հայտնել, որ ժամը 03։30-ի սահմաններում ավազակային հարձակում է կատարվել իր եւ դստեր նկատմամբ, հաղորդում է Shamshyan.com-ը:
Ըստ այդմ, Մարիամ Ո.-ն դեպքի վայր ժամանած իրավապահներին հայտնել է, որ 3 դիմակավորված անձինք խոհանոցի բաց պատուհանից ներս են գործել բնակարան, ապա դանակի սպառնալիքի տակ իրենից եւ իր աղջկանից՝ 18-ամյա Աստղիկ Չ.-ից պահանջել եւ հափշտակել են 1 հատ Sony տեսակի տեսախցիկ, 1 հատ Medion տեսակի տեսաձայնագրիչ, 1 հատ Sony եւ iPhone տեսակի բջջային հեռախոսներ, 1 հատ փայտամշակման ֆռեզ, 4 հատ «Մոսկաթո» տեսակի գինի եւ 30 հազար ՀՀ դրամ։