ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Չփաստարկված սուբյեկտիվ կարծիքներին սովորաբար վերաբերում եմ ներողամտությամբ և կարեկցանքով․ Սիրանուշ Սահակյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սիրանուշ Սահակյանի արձագանքը՝ էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախաձեռնության առնչությամբ արտահայտված չփաստարկված կարծիքի վերաբերյալ

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախկին գործունեությամբ հետաքրքրված բոլոր անձանց խորհուրդ կտամ ուսումնասիրել ՀՀ լավագույն գործընկեր հեղինակավոր կազմակերպությունների անկողմնակալ և մասնագիտական զեկույցները, որտեղ անդրադարձ կա Հանձնաժողովի գործունեությանը, այդ թվում՝ վարութային գործընթացներին, արձանագրված ձեռքբերումներին և թվացյալ անհաջողություններին:

Մասնավորապես՝ ՏՀԶԿ Ստամբուլյան հակակոռուպցիոն ցանցի գործողությունների ծրագրի 4-րդ փուլի արդյունքների վերաբերյալ ՀՀ զեկույց, (https://www.oecd.org/…/OECD-ACN-Armenia-4th-Round-Monitorin…), էջեր՝ 38-41, 48-51, ՀՀ 4-րդ փուլի պարտավորությունների կատարման ԳՐԵԿՈՅԻ գնահատման զեկույց (https://rm.coe.int/CoERMPublicCommonSea…/DisplayDCTMContent…) էջեր՝ 19-21, 61-63:

 

Միաժամանակ, ԵՄ «Աջակցություն Հայաստանում հանրային կառավարման ոլորտի բարեփոխումներին» ծրագրի 9-րդ և 10-րդ ցուցանիշները վերաբերել են Հանձնաժողովին, որոնք գնահատվել են ամբողջությամբ կատարված, իսկ դրա դիմաց հատկացված Ֆինանսական աջակցությունը ներկայումս տնօրինվում են գործող իշխանությունների կողմից։ Նույն կերպ դրական է Համաշխարհային բանկի արձագանքը, որը ՀՀ հայտարարագրման համակարգը դասակարգում է որպես միջազգային լավագույններից մեկը։

Հանձնաժողովը ևս մեկ այլ գնահատման է ենթարկվել «Մասնագիտացված հակակոռուպցիոն մարմինների անկախության և գործառնական արդյունավետության» գնահատում Եվրոպական միություն/Եվրոպայի Խորհուրդ ծրագրի շրջանակներում։ Հակակոռուպցիոն մարմինների անկախությունը գնահատվել է Գիլարդի անկախության ցուցիչի հիման վրա, իսկ գործառնական արդյունավետությունը՝ ըստ մակարդակների (անարդյունավետ, սահմանափակ արդյունավետություն, միջին արդյունավետություն, առավելապես արդյունավետ, բարձր արդյունավետություն)։ Ըստ անկախության ցուցիչի՝ Հանձնաժողովն առավելագույն 1 միավորից ստացել է 0․87 միավոր և վերջինիս գործառնական արդյունավետությունը գնահատվել է բարձր։ Այս ցուցանիշը Հայաստանի մյուս մարմինների ցուցանիշներից ամենաբարձրն է և տրամադրվում է Ուկրաինայի Հակակոռուպցիոն ազգային բյուրոյի ցուցանիշի հետ։

Ինչ վերաբերում է Հանձնաժողովից դուրս իմ գործունեությանը, ապա ամբողջական կենսագրական տվյալները հասանելի են բաց աղբյուրներում և գրաքննման կամ խմբագրական կրճատումների կարիք չունեն։
Որպես վերջաբան, չփաստարկված սուբյեկտիվ կարծիքներին սովորաբար վերաբերվում եմ ներողամտությամբ և կարեկցանքով, քանզի դրանք ի զորու չեն բացասաբար ներազդել իմ գործունեության և նույնիսկ տրամադրությանս վրա։

P.S․ «Տխրահռչակ» պիտակավորման կապակցությամբ՝ ՏՀԶԿ Ստամբուլյան հակակոռուպցիոն ցանցի գործողությունների ծրագրի արդյունքների վերաբերյալ ՀՀ զեկույցում Հանձնաժողովին առնչվող 10-րդ հանձնարարականի կատարման առնչությամբ ԱՊԱՔԱՂԱՔԱԿԱՆ և ՁԵՌՆՀԱՍ մոնիտորինգային թիմը նշել է․

«It took three years, strong leadership and continued efforts from the CEHRO to achieve this change. In the meantime, the CEHRO has been fairly active in applying its limited mandate in practice and promoting common standards for public sector integrity, sometimes even beyond its statutory functions. The CEHRO has produced a guidebook on filling in asset declaration forms, a handbook on ethics in public service and a number of studies on prevention of corruption, ethics, conflict of interest and asset declarations, as well as desk research on international practices on corruption related issues. The CEHRO has also elaborated its institutional development strategy and the action plan for 2016- 2018 aimed at further increasing its role in promoting public service integrity. In addition, it has played an instrumental role in developing progressive legal regulations on the CPC, asset declarations, conflict of interest enforcement and other issues, as a result of the successful cooperation with the Ministry of Justice of Armenia, other state bodies and civil society. The monitoring team would like to highlight the high level of professionalism and competences of the representatives the CEHRO met during the on-site visit and commend the dedicated work it has performed on promoting integrity in the challenging context of Armenia․»

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular