ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիան թիկունքից հարվածեց իր փոքր եղբորը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Որոշ միջազգային փորձագետների կարծիքով՝ Թուրքիայի իշխանությունները Ռուսաստանի կողմից կոշտ վերաբերմունքի արժանանալու պատճառով որոշել էին ռուսների հետ հաղորդակցվելու այլ «ելքեր» գտնել:
Ամենայն հավանականությամբ, հենց դա էր պատճառը, որ Ադրբեջանը հրադադարի պայմանագրից ավելի քան 20 տարի հետո հանկարծ որոշեց կրկին պատերազմ սկսել: Անշուշտ, հետաքրքիր է, թե Թուրքիան ինչ հեքիաթ է շշնջացել Ադրբեջանի քաղաքական ղեկավարության ականջին, բայց որ սովորական սուտ է եղել, պարզից էլ պարզ է:
Հավանաբար, այդ ստից արբած էլ հակառակորդը որոշել էր կրկին կրակի հետ խաղալ՝ ոչ ավել, ոչ պակաս, օգտվելով ռուսներից «նիսիայով» գնած գերժամանակակից զինատեսակներից:
Դժվար է պատկերացնել, որ թուրքական քաղաքական էլիտան չի պատկերացրել կամ գիտակցել, թե Ղարաբաղա-ադրբեջանական սահմանին սկսված պատերազմն իրականում ինչ աղետալի հետևանքներ կարող էր ունենալ, որը վտանգավոր կարող էր լինել ոչ միայն տարածաշրջանի, այլև ողջ աշխարհի համար:
Միջազգային հանրության արձագանքների հետահայաց դիտարկումը ցույց է տալիս, որ այս օրերին հնչեցված կոչերի ֆոնին Թուրքիան միակ երկիրն էր, որը ոչ միայն հրադադարի մասին որևէ խոսք չասաց, այլ, հակառակը, ոգևորում էր ագրեսոր Ադրբեջանին և անվերջ կրկնում, որ օգնելու և ամեն կերպ աջակցելու է իր կրտսեր եղբորը:
Թուրքիայի այդ քայլը ևս մեկ անգամ ապացուցում է, որ երբեք էլ խաղաղության կողմնակից չեն եղել, իսկ պատեհ առիթի դեպքում միշտ էլ պատրաստ են և աջակցել պատերազմ հրահրողներին և իրենց «եղբայրական» ծառայությունները մատուցել ցանկացած սև ուժի:
Իսկ ոչ վաղ անցյալում «տարածաշրջանային առաջնորդի» կեցվածք ընդունած Թուրքիային սնող, պահող ու փայփայող գերտերությունները, երբ հիմա արդեն իրենք են դարձել իսլամիստ ահաբեկիչների ձեռքի խաղալիքը, արդեն քիչ-քիչ, բայց սկսել են «հասկանալ», թե իրականում ով ինչի համար է իրենց «ժպտում»:
Ու եթե բազմավեկտոր քաղաքականության կողմնակից գերտերությունները մինչև ոչ վաղ անցյալում Թուրքիային ընկալում էին որպես տարածաշրջանային առաջնորդի հավակնություններ ունեցող երկրի, արդեն իսկ համոզվել են, որ Թուրքիան ընդամենը մանր խուլիգանի նման կարողանում է ոչ միայն տարածաշրջանային, այլև միջազգային մակարդակով սադրանքներ հյուսել ու դրանից սեփական գրպանները լցնել:
Բայց գերտերությունների վերջին արձագանքներից կարելի է ենթադրել, որ ողջ միջազգային հանրությունը քաղաքականապես հասունացել է և նախկինի պես այլևս հին երգերը էլ չեն ուզում երգել և բավական վճռական են տրամադրված այս անգամ արդեն իրերն իրենց անուններով կոչելու հարցում:
Այնպես որ, Թուրքիայի ներկայիս իշխանություններին այս անգամ արդեն չի հաջողվի թաքնվել ագրեսոր եղբորը սատարելու քողի տակ ու հայերի հանդեպ հրահրած պատերազմի կրակով ձեռքերը տաքացնել:


Արմինե Գրիգորյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular