ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սարսափելի դեպք Երևանում. 23-ամյա մայրը պնդում է՝ երկվորյակ երեխաս իր ոտքով մտավ հիվանդանոց. ծնունդիս նրա դին տվեցին. ՖՈՏՈ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Արդեն մի քանի օր է՝ Կոտայքի մարզի Քասախ գյուղում բնակվող Հռիփսիմե Ղարիբյանը չգիտի՝ ինչ պատասխանի 2,5 տարեկան երկվորյակ տղային՝ Սամվելին: Երեխան քանի օր է՝ կանգնում է եղբոր՝ Հարությունի մեծադիր նկարի առջև ու անընդհատ կրկնում. «Մամա, Աութ, մամա Աութ»:

Ինչ իմանա երեխան, որ եղբայրը , ով իրենից 5 րոպե առաջ է ծնվել՝ այլևս չկա: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում երկվորյակների մարը՝ Հռիփոսիմեն ասում է. «Սեպտեմբերի 5-ին երեխան միքիչ թուլություն է ունենում և ջերմում է:

Նրան տեղափոխում են Երևանի Բաբլոյանի անվան հիվանդանոց, որտեղ հետազոտելուց հետո տեղափոխում են Ծերեթելի փողոցի վրա գտնվող Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն: Երեխան ինքնուրույն քայլելով, խոսելով՝ մտնում է հիվանդանոց՝ իմ ձեռքը բռնած: Հանձնում ենք բժիշկներին, ովքեր միանգամից ոչ տանում, ոչ բերում են , պատասխանում են, որ երեխան գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: Մեր հարցին՝ ինչպես կարող է ծանր երեխան քայլելով ու խոսելով մտնի հիվանդանոց՝ նրանք չեն կարողանում պատասխան տալ, այլ միայն ասում են՝ մայրիկ, դուք դրսում սպասեք: Մեկ օր անց երեխայի վիճակաը դառնում է օրհասական ու մենք վստահ ենք, որ դա եղել է Ծերեթելիի բժիշկների մեղքով, ովքեր ցուցաբերել են անպաստախանատու վերաբերմունք ու բժշկին ոչ վայել պահվածք:

Տեսնելով, որ երեխայի կյանքը մազից է կախված, Ծերեթելիից ռեանիմոբիլով տղայիս տեղափոխում են նորից Բաբլոյանի հիանդանոց, որտեղ բժիշկները ջանք ու եռանդ չէին խնայում, որպեսզի փրկեին մահվան ճիրաններում հայտնված երեխայիս կյանքը: Ցավոք, սեպտեմբերի 8-ին հիվանդանոցից մեզ տեղեկացնում են, որ երեխան մահացել է: Ճիշտ է՝ իմ հրեշտակին հետ չեմ բերի, սակայն ուզում եմ, որ մեղավորները պատժվեն, իսկ այս դեպքում մեղավորը Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնի այն բժիշկներն են, որոնց անփութության պատճառով երեխաս չկա՝որպեսզի մյուսների դաս լինի: Անգամ թշնամուս չեմ ցանականա այն վիշտը, որ ապրում եմ ես: Ծերեթելիի բժշիկները ծնունդիս նվեր արեցին՝ ինձ տալով երեխայիս դին: Խնդրում ու պահանջում ենք պատկան մարմիններից, որպեսզի պատասխանատվության ենթարկեն մեղավորներին»: 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular