ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մեր զինվորներն ավելի պատրաստված են և խելացի, քան նրանց վարձկանները. վիրավորում ստացած զինծառայողներ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Tert.am-ը գրում է.


Թալիշի շրջանում հակառակորդի կրակոցից վիրավորված սպա Մուրադ Մուրադյանը իր բուժումը շարունակում է ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում: Tert.am-ի հետ զրույցում նա պատմեց, թե ինչպես է վիրավորում ստացել: «Անձնակազմի զինամթերքը վերջացել էր և ականանետից կրակեցին ու ստացա հրազենային վիրավորում աջ ոտքի հատվածում: Վիրավորումից հետո երկուսուկես ժամ մնացել ենք գետնատնակում, հակառակորդի ռմբակոծումից չէինք կարողանում դուրս գալ»,- ասաց նա և նշեց, որ այնուհետև զինվորների տեղափոխումից հետո անձնակազմը դուրս բերեց նաև իրեն:
Մուրադ Մուրադյանը նշեց, որ իր հետ վիրավորում է ստացել նաև երկու ժամկետային զինծառայող: «Ապաքինվելուց հետո էլի գնալու եմ նույն տեղը ծառայությունս շարունակելու»,- ասաց նա:


Նա պատմեց, որ ամեն օր խոսում է իր ծառայակից ընկերների հետ, որոնք «դուխով» շարունակում են պահել դիրքերը: «Մեր հակառակորդի համար մեր զինվորներն ավելի «դուխով» են, քան իրենց ուղարկած վարձկանները: 18 տարեկան տղաները վազում էին նրանց հետևից, բայց նրանք փախնում էին տանկերով, որովհետև մեր զինծառայողներն ավելի պատրաստված են և խելացի »,-ասաց նա և նշեց, որ հիմնականում այդ վարձկանները 30 և ավելի տարիքի տղամարդիկ էին:

Ապրիլի 5-ին վիրավորված Բենիկ Եղիազարյանը նշեց, որ հիմա իրեն լավ է զգում: Նա պատմեց, որ վիրավորում ստացել է երբ դուրս է եկել սնունդ ստանալու և հակառակորդը ականանետով կրակ է բացել:
Նրա ծառայությունից անցել է արդեն 15 ամիս և ապաքինվելուց հետո նորից պատրաստվում է շարունակել ծառայությունը՝միանալ տղաներին: «Բոլորն էլ «դուխով» են, մարտական, ոչ մեկն էլ չի վախենում, վախենալու բան էլ չկա»,- ասաց նա: Ինչ վերաբերում է նրան, թե ներկայիս երիտասարդությունը գերազանցել է ավագ սերնդին, զինվորն ասաց. «Ճիշտ են ասում»:


Շարունակությունը`  այստեղ:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular