ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


10 բան, որ արգելված են Սաուդյան Արաբիայի կանանց

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Շատ մուսուլմանական երկրներում կանաց իրավունքները խիստ սահմանափակ են։ Բայց այդ առումով ամենախիստը Սաուդյան Արաբիայում է։

Այստեղ նորմաներն ու սահմանափակումները դրվում են ոչ թե օրինական և իրավական ճանապարհով, այլ մեծամասամբ՝ կրոնական համակարգի կողմից, որը քարոզում է որոշակի բարոյական սկզբունքներ։

Բոլոր մուսուլմանները խիստ հետևում են այդ սկզբունքներին և աշխատում են պահպանել ավանդույթները։ Չնայած այն, որ պատուհանից այն կողմ 21-րդ դարն է, կանանց մինչ հիմա արգելված է մեքենա վարել և փողոց դուրս գալ առանց տղամարդու ուղեկցության։

Օրենքի խախտման համար նրանց սպասվում է խիստ պատիժ կամ նույնիսկ մահ։

6829341e7e0d3c83acd33e17dd31342f

Ահա ներկայացնում ենք, թե ինչ է արգելված Սաուդյան Արաբիայի կանանց.

1. Առանց տղամարդ-խնամակալի թույլատվության կատարել որևէ գործողություն

Ամեն կին ունի խնամակալ։ Դա կարող է լինել ամուսինը, եղբայրը կամ հայրը։ Առանց նրանց թույլատվության, նա իրավունք չունի սովորել, ճանապարհորդել, աշխատել, ամուսնանալ և նույնիսկ վիրահատվել։ Ամեն իր գործողություն կինը պետք է համաձայնեցնի տղամարդ-խնամակալի հետ։

2. Լքել կանանց համար նախատեսված հատուկ տարածքը

Բոլոր հասարակական վայրերը բաժանված են երկու մասի՝ կանանց և տղամարդկանց գոտիների։ Այցելելով առևտրի կենտրոններ, լողափեր, այգիներ և նույնիսկ ուսումնական կենտրոններ, կանայք պետք է գտնվեն միմիայն կանանց համար առանձնացված հատուկ գոտիներում։ Կանաց գոտին լքելը համարվում է հանցագործություն։ Սաուդյան Արաբիայում նույնիսկ շատ տներ ունեն առանձին մուտքեր՝ տղամարդկանց և կանանց համար։ Տան կանացի տարածքը ոչ մի տղամարդ իրավունք չունի մտնել, բացի տիրոջից։

3. Վտանգի ենթարկել խնամակալի համբավը

Կանանց արգելված է շփվել անծանոթ տղամարդկանց հետ։ Դա կարող է բերել նրան, որ տղամարդը կորցնի իր պատիվը հասարակության աչքերում։ Կնոջը, ով համարձակվել է խոսել անծանոթ տղամարդու հետ՝ կարող են բանտ նստեցնել կամ նույնիսկ սպանել։ Թվում է թե այդքան անմեղ զբաղմունք, ինչպիսին է սոցիալական ցանցերում շփումը, արդյունքում բերեց նրան, որ հարազատ հայրը սպանեց իր աղջկան։

93ce67c2829823ac44b5a5ecdb92a0cd1

4. Մեքենա վարել

Կանանց խիստ արգելված է մեքենա վարել։ Նրանք նաև չեն կարող ստանալ վարորդական իրավունք։ Կրոնավորները կնոջ կողմից մեքենա վարելը համարում են մեղք։ Եվ դա զարմանալի չէ։ Եթե նա իրավունք չունի տնից դուրս գալ առանց տղամարդու թույլտվության, ապա ի՞նչ մեքենա վարելու մասին է գնում խոսքը։

5. Ամուսին ընտրել

Որքան էլ որ ջանացին վերացնել ստիպողաբար ամուսնությունները, բայց փեսայի և հարսի հոր պայմանավորվածությունը համարվում է պարտադիր։ Բայց վատն այն է, որ այս երկրում չկա ամուսնական տարիքի որևէ սահմանափակում։ Համարվում է, որ աղջիկը կարող է կնության գնալ սկսած 9 տարեկանից, իսկ տղան՝ 15։ Բնական է, որ այդ տարիքում ոչ մեկ ամուսին չի ընտրում։ Ընդ որում երկրում թույլատրված է բազմակնությունը և տղամարդը կարող է ունենալ մինչև չորս կին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular