ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պետության փոխարեն

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Այն, որ Հայաստան պետության առաջնային գերակայություններից մեկն էլ հայկական սփյուռքի հետ սերտագույն կապեր հաստատելն ու հայության բոլոր թևերի միջև ամուր ու հաստատուն դաշինք ձևավորելն է, հայտնի է բոլորին: Ժամանակակից աշխարհում, ուր վտանգներն ու փորձություններն ամեն քայլափոխին են` սպառնալով մանավանդ փոքր ժողովուրդների ոչ միայն բարգավաճմանը, այլև, առհասարակ, գոյությանը, սփյուռքի և մայր հայրենիքի միջև կապի ամրապնդումը ձեռք է բերել առավել քան կարևոր նշանակություն:

Բայց որքան էլ կարող է անարդարացի հնչել, փաստ է, որ մեզանում հիմնականում այն տեսակետն է իշխում, թե սփյուռքն, իր բովանդակության մեջ, այն հիմնական կողմն է, որ պարտավոր է ավելի շատ տալ, քան պահանջել: Համաձայնե՛ք` միանգամայն անտրամաբանական թեզ, որ մեզանում հիմնականում շրջանառության մեջ են դրել նրանք, որոնք ոչ մի ցանկություն չունեն`«մատը մատին» տալու ու սատարելու մեր այն հայրենակիցներին, որոնք գտնվում են ոչ այնքան բարվոք, իսկ շատ հաճախ էլ` ծայրահեղ վիճակում:

Մերձավոր Արևելքում տեղի ունեցող ցեղասպանությունների ու արյունահեղությունների ֆոնին, երբ երբեմնի հայկական ծաղկուն համայնքներ ունեցող երկրները վերածվել են գերհզորների աշխարհաքաղաքական շահերի բախման թատերաբեմի, էապես վտանգված են տարածաշրջանի հայկական համայնքները, որոնք, ցավոք, օրըստօրե նվազում են, թուլանում: Ասել կուզի` հիմնական գերխնդիրը, որ ներկայումս ծառացել է հայության առաջ, հայրենիք-սփյուռք կապի ամրապնդման խնդիրն է, որ կարող է կատարյալ փրկօղակ դառնալ ստեղծված ծանրագույն իրավիճակում:

Մի բան, որ ներկայումս ավելի շատ ծանրացել է առանձին անհատ բարերարների, քան պետական չինովնիկների ուսերին և Գագիկ Ծառուկյանի կողմից լայնամասշտաբ հայրենանվեր նախաձեռնությունները հենց այս ուղղությամբ` առնչվող սփյուռքահայության ու հայրենիքի միջև կապի ամրապնմանը, ասվածի լավագույն ապացույցն է: Յուրաքանչյուր տարի 20 լիբանանահայ ուսանող հնարավորություն կստանա կրթվել հայաստանյան լավագույն բուհերում «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի միջոցներով: Արդեն իսկ պարզ է այն, որ հայրենիքում կրթված երիտասարդը հազարավոր կապերով կկապվի հայրենի հողին, եթե չորոշի իր ապագան հենց Հայաստանում կառուցել, ապա գոնե ողջ կյանքում կձգտի դեպի այն: Այս նախաձեռնությունն իրոք հայապահպան առաքելություն և հրատապություն ունի:

Ցավալի է, սակայն, նույն պետական մարմինների աչքերում սփյուռքը հանդես է գալիս, պատկերավոր ասած, կթու կովի դերում, որին սակայն, ոչ ոք չի ցանկանում կերակրել: Իրավիճակն առավել քան մտահոգիչ է, երբ կարիք է զգացվում ոչ միայն համընդհանուր պետական քաղաքականության վերանայման, այլև` անհապաղ ու կտրուկ գործողությունների, որ գալու են ապացուցելու` Հայաստանը նախևառաջ բարիքների աղբյուր է սփյուռքի համար և հետո միայն բարիք ստացող:

Բոլորին պետք է պարզ լինի մեկ բան. հայրենիք-սփյուռք կապի մեջ է մեր էթնոսի հզորության գաղտնիքը, որում պետությանը վերապահված է լիդերի դեր, մինչդեռ այսօր ճիշտ հակառակ պատկերի ենք ականատես դառնում…

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular