Բժշկականի անվտանգության պետը կալանքի տակ է. ռեկտորը հաստատում է
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՄխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի անվտանգության պետ Վանիկ Գինոսյանը կալանավորվել է դեռեւս երկու ամիս առաջ: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց համալսարանի ռեկտոր Միքայել Նարիմանյանը:
Թե ինչում է մեղադրվում անվտանգության պետը, Նարիմանյանը չպատասխանեց:
«Հետաքննություն է ընթանում»,- ասաց նա` հրաժարվելով հայտնել նաեւ, թե արդյոք ԲՈւՀ-ի հետ առնչություն ունի հարուցված քրեական գործը:
Նշենք, որ «Ժողովուրդ» թերթի համաձայն` ձերբակալվել են համալսարանի ղեկավար կազմի աշխատակիցներ: