ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ես ո’չ ԱԱԾ-ում, ո’չ էլ Գագիկ Ծառուկյանի թիկնազորում երբևէ չեմ աշխատել. սուտ լուրեր տպագրելու համար պատրաստվում եմ դատի տալ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այսօր կայքերից մեկը հոդված էր հրապարակել, համաձայն որի, ոմն Կարեն Առաքելյան, ով ներկայացել է իբրև Գագիկ Ծառուկյանի թիկնազորի անդամ, ԱԱԾ աշխատակից, մեքենա է վաճառել, ոմն Վրեժ Գալստյանի, ինչի արդյունքում կողմերը միմյանց նկատմամբ ֆինանսական պարտավորություններ ունեն:

Այս կապակցությամբ RealNews.am-ը կապ է հաստատել Կարեն Առաքելյանի հետ, ով հերքելով լուրի իսկությունը՝ փաստեց.«Այո, իսկապես մեքենայի առք ու վաճառք իմ և Վրեժ Գալստյանի միջև եղել է,սակայն մեր միջև ոչ մի ֆինանսական պարտք ու պահանջ չի մնացել:Ես չեմ հասկանում քանի անգամ պետք է հերքեմ սուտ լուրերը,որ խմբագիրները հասկանան ու ապատեղեկատվություն չտպագրեն,իսկ տպագրելուց էլ գոնե երկրորդ կողմից էլ պարզաբանումներ լսեն:

Քանի որ արդեն երկրորդ անգամ է այս թեման շոշափվում, ես պատրաստվում եմ դատի տալ տվյալ կայքի խմբագրությանը` իմ անունը շահարկելու, և պաշտոնատար անձանց անվան հետ կապելու համար: Ես ո’չ ԱԱԾ-ում եմ աշխատել, ոչ էլ Գագիկ Ծառուկյանի թիկնազորում' ասեմ ավելին երբևիցէ ոչ մի տեսակի առնչություն չեմ ունեցել Գագիկ Ծառուկյանի և նրա թիկնազորի պետի հետ:

Վրեժ Գալստյանը մի տարի առաջ էլ էս թեմայով դիմել էր Աբովյանի ոստիկանության բաժին, բայց ոստիկանությունը ուսումնասիրելով առաջադրված մեղադրանքը` փաստերի բացակայության պատճառով գործը կարճել էր:Եթե ես մեղավոր լինեի, հաստատ ինձ կպատժեին օրենքով սահմանված կարգով: Բացի այդ անցած անգամ,Վրեժը իր ցուցմունքում նշել էր իբր ես ու իմ ընկերները իրեն ծեծել էինք,էս անգամ ցուցմունքը փոխում է ասում է չեն ծեծել:

Արդեն երկրորդ անգամ սուտ պատմություններ են հորինում իմ անվան շուրջ ու ես չեմ պատրաստվում հանդուրժել այս ամենը: Նորից եմ կրկնում ես պատրաստվում եմ դատի տալ տվյյալ խմբագրությանը,քանի որ իրենք ինչ-որ նպատակներ հետապնդելով' փորձում են իմ անունը շահարկել, և կապել պաշտոնատար մարդկանց անունների հետ»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular