ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վիտալի Բալասանյանը սպասում է «Արդարություն» կուսակցության որոշմանը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արցախում կայանալիք նախագահական ընտրությունները որքան մոտենում են, այնքան նորանոր բացահայտումներ են ի հայտ գալիս: Եվ հասկանալի էլ չէ, թե բուն նախընտրական շրջանի մեկնարկից առաջ, իրականում, նախագահների թեկնածուների ինչ կազմ կլինի: Ուշագրավ է, սակայն, որ տարիների կենսագրություն ունեցող որոշ կուսակցությունների ու քաղաքական անձանց բանակցությունները կարող են չեղյալ հայտարարվել, իսկ մյուս կողմից նոր ձևաչափեր ի հայտ գան: Կարող են լինել նաև այնպիսի կուսակցություններ, որոնց վարկանիշը կարող է շեշտակի վերելք ապրել, և նույնիսկ որոշիչ դառնալ այս կամ այն թեկնածուի հաղթանակի համար:

Այս ֆոնին ուշագրավ է օրերս Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, Արցախի հերոս, գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանի հայտարարությունը, թեև ավելի վաղ նա հայտարարել էր նախագահական ընտրություններին իր հնարավոր մասնակցության մասին: Ինչպես հայտնի է, Բալասանյանի քաղաքական հենարանը պետք է առաջին հայացքից համեստ քաղաքական կենսագրություն ունեցող Արցախի «Արդարություն» կուսակցությունը լիներ, որն ինքն էր առաջարկել Վ. Բալասանյանին դառնալ նախագահի սեփական թեկնածուն: Բայց, ինչպես երևում է, դեռևս ամեն ինչ չէ, որ պարզ է և կարող են նոր զարգացումներ տեղի ունենալ և կարող են փոխվել նաև Բալասանյանի մտադրությունները:

Չի բացառվում, անգամ, որ Արցախի հերոսը հրաժարվի նախագահի թեկնածու առաջադրվելու ավելի վաղ արտահայտած մտքից, եթե «Արդարություն» կուսակցությունը սեփական առաջարկը համագումարով չամրագրի: Իսկ այդ դեպքում, արդեն, Բալասանյանն ամենայն հավանականությամբ, այլ կուսակցության հետ չի բանակցի և մեկ ուրիշ կուսակցություն չի փնտրի, որպեսզի նա դառնա իր քաղաքական հենարանը: Ստացվում է, որ ի դեմս «Արդարություն» կուսակցության, գործ ունենք նոր ձևավորված, բայց արդեն բավական կայացած քաղաքական ուժի հետ, որի կշիռն ավելի մեծ է, քան կարելի է պատկերացնել: Այն ավելի տեսանելի կարող է դառնալ առաջիկա ՏԻՄ ընտրություններից հետո, որից հետո կուրվագծվի նաև կուսակցության հետագա քայլերը: Ամեն դեպքում առաջիկայում նախագահի սեփական թեկնածու առաջադրելու հարցի մասին ինչ կորոշվի կուսակցության ներսում, դեռևս պարզ չէ, բայց, որ այս քաղաքական ուժի հետ սկսել են հաշվի նստել կայացած ու տարիների կենսագրություն ունեցող ուժերը, արդեն իսկ տեսանելի է:

Ամեն դեպքում մեծ պայքարից առաջ փոքր դադար է կուսակցության համար, իսկ թե ում թեկնածությունը կառաջադրի կամ կպաշտպանի «Արդարություն»-ը, կպարզվի աշնան վերջին կայանալիք համագումարի ժամանակ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular