ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սեքսի փոխարեն՝ «ռազբոյ»․ 2 հայ տղամարդկանց հոմոսեքսուալ հանդիպումը չի ստացվել

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

1in.am-ը գրում է.

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արթուր Մկրտչյանի նախագահությամբ ավարտվեց Գարիկ Օ.-ի գործի դատական քննությունը:

Ըստ մեղադրանքի՝ 48-ամյա Գարիկը «Օդնոկլասնիկի» կայքում տեսել է «Ասյա» անունով, աղջկա հագուստով ու դիմահարդարմամբ սեքսուալ ծառայություններ առաջարկող Էդգար Գ.-ի լուսանկարը, պայմանավորվել է այցելել նրան ու 25 հազար դրամով օգտվել սեքսուալ ծառայություններից:

Էդգարի բնակարանում նրանք խմել են, ժամանակ են անցկացրել, փոխադարձ համաձայնության են եկել կապկպված վիճակում սեռական հարաբերություն ունենալու վերաբերյալ:

Գարիկը շարֆով ու շապիկով կապել է Էդգարի ձեռքերն ու ոտքերը, ձեռքերը՝ վեր դիրքով:

Սեռական հարաբերությունների փոխարեն Գարիկը Էդգարի կոկորդը բռնել է, նրան խեղդելու, ապա որպես զենք օգտագործված դանակի սպառնալիքով գումար է պահանջել:

Երբ Էդգարը գումար չի տվել, Գարիկը սեղանի վրայից հափշտակել է Էդգարին պատկանող «Ֆուջիցու» տեսակի դյուրակիր համակարգիչը՝ 265 հազար դրամ արժողությամբ, և 85 հազար դրամ արժողությամբ «Նոկիա » բջջային հեռախոսը:

Հափշտակած իրերը ձեռքին՝ Գարիկը դուրս է վազել տուժողի բնակարանից: Նրան տեսել են տուժողի հարևանները:

Գարիկը վաճառել է բջջային հեռախոսը, որը հայտնաբերվել է գործի նախաքննության ընթացքում:

Գարիկ Օ.-ին մեղադրանք է առաջադրվել ավազակային հարձակման համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով:

Հանցավոր արարքից հետո Գարիկը հետախուզման մեջ է եղել, հայտնաբերվել ու արգելանքի տակ է առնվել 2014 թվականի նոյեմբերին:

Նախաքննության ժամանակ Գարիկ Օ.-ն չի ընդունել, որ ավազակային հարձակում է կատարել: Հայտնել է, որ Էդգարին այցելելով ու տեսնելով, որ նա ոչ թե «Ասյա» է, այլ Էդգար, հետ է պահանջել իր տված գումարը, իսկ հետո, երբ Էդգարը չի վերադարձրել գումարը, վերցրել է նրա նոթբուքն ու հեռախոսը և հեռացել է:

Գարիկ Օ.-ն նախկինում դատվել ու պատիժ է կրել Ռուսաստանում: Ամուսնացած չէ, երեխաներ չունի:

Ամբաստանյալ Գարիկի միջնորդությամբ այս գործի քննությունն անցկացվեց արագացված ընթացակարգով:

Գարիկն իրեն մեղավոր ճանաչեց: Տուժող Էդգարն այդպես էլ դատարան չներկայացավ:

Նախորդ դատական նիստի օրը դատարան էին եկել Գարիկի մորաքույրը, մորաքրոջ որդին, ովքեր հայտնեցին, թե իրենք տուժողին դեռ 2014-ի դեկտեմբեր ամսին հրավիրել են իրենց տուն և առաջարկել են հատուցել նրա կրած նյութական վնասը:

Տուժողը համաձայնել է, որ իրեն վճարեն 200 հազար դրամ: Գումարը տրվել է, տուժողը վերցրել է այն ու տառասխալներով դիմում է գրել, որ ամբաստանյալից պարտք ու պահանջ կամ բողոք չունի, նրա հարազատներն արդեն հատուցել են իր կրած վնասը:

Հարազատներն ասացին, որ Գարիկը ոչ ոք չունի՝ հայրը մոտ հինգ տարի առաջ է մահացել, մայրը մահացել է անցած տարվա օգոստոսին՝ կրծքի քաղցկեղից: Գարիկն ու մայրն ապրել են մորաքրոջ տանը:

«Գարիկը ո՛չ քույր ունի, ո՛չ եղբայր: Ոչ ոք չունի, միայն մենք ենք: Տղաս իր միջոցներից հատուցել է տուժողի վնասը, որ դատարանը գոնե մեղմ վարվի Գարիկի հետ, շատ խիստ չպատժի»,- ասաց մորաքույրը:

Դատարանը հետազոտեց գործում առկա փաստաթղթերն ու այլ ապացույցները:

Ըստ տեղեկանքի՝ Գարիկ Օ.-ն Ռուսաստանում 2010 թվականին դատապարտվել է 3 տարի 6 ամիս ազատազրկման:

Մեղադրողն ասաց, թե, ըստ հոդվածի, Գարիկը դատապարտված է եղել ավազակային հարձակման համար:

Գարիկը չհամաձայնեց մեղադրողի հետ, ասաց, թե ինքը Ռուսաստանում «գռաբյոժի»՝ կողոպուտի համար է դատապարտվել. «Ես եմ նստել, չգիտե՞մ»,- պնդեց ամբաստանյալը:

Մեղադրողը հանդես եկավ մեղադրական ճառով: Ասաց, թե Գարիկին բնութագրող տվյալներ ձեռք չեն բերվել, իսկ նրա պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանք պետք է դիտել այն, որ հանցավոր արարքը կատարել է ալկոհոլի ազդեցության տակ:

Ճիշտ է, հանցանքի կատարումից հետո Գարիկի խմածությունը չի ստուգվել, համապատասխան փաստաթուղթ գործում չկա, բայց իր ցուցմունքներում նա ասել է, թե տուժողի տանը ալկոհոլ է օգտագործել, հաճելի ժամանակ են անցկացրել տուժողի հետ՝ մինչև նրան կապկպելը:

Մեղադրող Առաքելյանը միջնորդեց Գարիկ Օ.-ին դատապարտել 6 տարի 5 ամիս ազատազրկման:

Մեղսագրված հոդվածի մասով նախատեսված է 6-ից 10 տարի ազատազրկում: Արագացված դատաքննության պայմաններում ամբաստանյալի պատիժը չի կարող գերազանցել 6 տարի 8 ամիս ազատազրկումը:

Հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան Հ. Իսրայելյանն ասաց, թե մասամբ համաձայն չէ մեղադրողի հետ: Գարիկի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքներ են այն, որ ընդունում է մեղքը, զղջում է, ինչպես նաև՝ որ հատուցվել է տուժողին պատճառված նյութական վնասը, տուժողը բողոք կամ պահանջ չունի:

Պաշտպանը միջնորդեց Գարիկի նկատմամբ սահմանել հնարավորինս մեղմ պատիժ:

Գարիկ Օ.-ն սկզբում ասաց, թե հանցանքն ընդունել է, քանի որ գիտի՝ չընդունելը «բեսպալեզնի ա», բայց ավելացրեց. «Բաներ կան՝ արել եմ, բաներ կան՝ չեմ արել»: Ըստ երևույթին՝ ուզում էր ակնարկել, թե սեռական հարաբերություններ ունենալու մտադրությամբ չէր տուժողին կապկպել:

Նախագահողը նորից հարցրեց՝ ամբաստանյալն ընդունո՞ւմ է մեղքն ամբողջությամբ և զղջո՞ւմ է:

Գարիկը քրթմնջաց, թե ընդունում է ու զղջում է: Նա միացավ իր պաշտպանի ելույթին, ասաց, թե մեղադրողի միջնորդությունը «իհարկե՝ խիստ ա», ապա խնդրեց, որ դատարանը հնարավորինս մեղմ պատիժ սահմանի:

Նախագահողը հեռացավ խորհրդակցական սենյակ:

Տուժող Էդգար Գ.-ն, ով այդպես էլ չներկայացավ դատարան՝ չցանկանալով երևալ դատարանում, համացանցում է «երևում»՝ աղջկա հանդերձանքով ու դիմահարդամամբ լուսանկարով: Նա արդեն իր սեռական ծառայություններն առաջարկում է «Էդիտա» անունով: Իսկ ծառայությունների արժեքը՝ 25 հազար դրամ, գրված է այլակողմնորոշում սիրո կողմնակիցներին գրավելու համար «գայթակղիչ» դիրքով ի ցույց հանված ոտքի վրա:

Նախաքննության ժամանակ Գարիկի ու Էդգարի միջև առերեսում է կատարվել, որի ժամանակ հաստատվել են նրանց հանդիպման որոշ մանրամասներ, առերեսվողները նույնիսկ քննարկել են, թե իրենցից ով էր լինելու «պասիվ» դերում…

Գարիկ Օ.-ն, ելնելով գործի տվյալներից, «պասիվ» դեր չի ստանձնել, նույնիսկ չափից դուրս «ակտիվ» է եղել՝ «սեքսուալ» զվարճանքը տուժողի կոկորդը սեղմելով ու դանակի սպառնալիքով զուգորդված ավազակային հարձակման վերածելով:

Գարիկ Օ.-ն մեղավոր ճանաչվեց ավազակային հարձակման համար և դատապարտվեց 6 տարի ազատազրկման:

Պատժի սկիզբը՝ 2014 թվականի նոյեմբերի 27-ից:

Դատավճիռը, ամենայն հավանականությամբ, չի բողոքարկվի:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular