Ես ընտրեցի երեխայիս...աղջիկս ինձ ուժ է տալիս, նա ինձ սովորեցրեց ինքնուրույն ապրել, հասկացրեց, որ ես ուժեղ եմ, իմ միակ նպատակը նրան առողջ տեսնելն է....փոքրիկին մեր մարդասիրական օգնությունն է պետք...
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԲնության առաջ բոլորն են հավասար … այս աֆորիզմը հեռու է իրականությունից, համենայնդեպս առողջության հարցում ։
Ցավոք, հարյուր հազարավոր երեխաներ են ծնվում առողջական խնդիրներով, և դեռ մանկուց, մոր գրկում (իսկ շատ ավելի հաճախ՝ մանկատանը) սկսում իրենց դժվարին, կենաց-մահու անարդար պայքարը ։
ՓոքրիկՎերոնիկան բնության անարդարության ևս մեկ զոհն է դարձել. Բալիկը ծնվել է բնածին արատով, ունի մի քանի ծանր հիվանդություն , լսողության կորուստ, խոսքի բացակայություն, ցնցումներ, որ ամեն օր, ամեն րոպե սպանում են ուղեղի բջիջները ՝ էլ ավելի դժվար և անմարդկային դարձնելով նրա պայքարը ։
Վերոնիկայի մայրիկի ՝ Անիի հետ կարճ զրույց ունեցա, սակայն դա էլ բավարար էր հասկանալու, որ մայրիկը մի ամբողջ անսահման սիրող սիրտ ու կյանք է նվիրել իր բալիկի առողջ ապագայի համար ։

Անին, համեստ, ամաչկոտ, խելացի, ուժեղ մայր, ինչպես ինքն է նշում «Վերոնիկան ինձ ուժ է տալիս, նա ինձ սովորեցրեց ինքնուրույն ապրել, հասկացրեց, որ ես ուժեղ եմ, իմ միակ նպատակը նրան առողջ տեսնելն է …»
Անին պատմում է.
-Ամեն ինչ այնքան լավ էր, սիրելի ամուսին, ընտանիք, գյուղի պարզ և խաղաղ կյանք, հրաշք բալիկի սպասումով օրեր։ Վերոնիկան էծնվեց պորտալարը վզին փաթաթված, և, չնայած դրան, բժիշկները վստահեցրեցին, որ երեխան լիովին առողջ է ծնվել։ Վերադարձանք տուն, սակայն երեխան մշտապես լալիս էր, ոչ մի կերպ չէի կարողանում հանգստացնել ։ Սիրտս վկայում էր, որ երեխան խնդիր ունի ։
Ութ ամսականում ոչինչ չէր կարողանում անել, նույնիսկ գլուխը չէր կարողանում պահել, առաջարկում էի հետազոտություններ անել, իսկ տանեցիները պնդում էին, որ դա նորմալ է ։ 1.6 տարեկանից սկսեցին ցնցումները ։ Երևանում բժիշկները հայտնաբերեցին էպիլեպսիա, երկկողմանի ծանրալսություն, միկրոսեֆալիա, ձախակողմյան հեմիպարեզ ։
Վերադարձանք գյուղ, բայց էլ ոչինչ առաջվանը չէր…

Վերոնիկայի հայրիկի և ընտանիքի մասին Անին դժվարությամբ է խոսում, միայն ասում է.
-Ես ընտրեցի երեխայիս, նրա հետ տեղափոխվեցի Երևան, բնակարան վարձեցի քրոջս հետ և սկսեցի պարապմունքները աղջկաս հետ ։
Ընդհամենը մի քանի ամիս անց Վերան սկսեց նստել ։ Դա կյանքիս ամենաերջանիկ պահերից էր, երբ աղջիկս ինձ ևս մեկ անգամ համոզեց, որ բոլոր զոհողությունները ծառայեցին իրենց նպատակին ։ Հինգ տարեկանում սկսեց քայլել, և դա աննկարագրելի էր ։
Ցավոք սրտի այնքան էի կենտրոնացել ֆիզիկական զարգացման վրա, որ չնկատեցի, թե ինչպես ցնցումները, որ բժիշկները ոչ մի կերպ չէին կարողանում դադարեցնել, ավելի խորացան ։ Ամեն առավոտյան, տեսնում եմ, թե ինչպես է Վերոնիկան քսան րոպե ցնցվում, գալարվում ցավերի մեջ, նայում եմ և մայրական սիրտս ամեն անգամ ցնցվում և գալարվում։ է իր հետ …
Անին խնդրում է բոլորիս, որ իրենց փոքրիկ, անօգնական ընտանիքին օգնության հասնենք, քանի որ ցնցումները շատ լուրջ են . Դրանք քայքայում են երեխայի ուղեղի առողջ բջիջները, և սպառնում երեխայի ոչ միայն ֆիզիկական ռեգրեսին, այլև կյանքին ։ Անին և Վերոնիկան գոյատևում են երեխայի հաշմանդամության թոշակով, չնայած դրան, Անին ամեն լուման հավաքում է, որպեսզի Վերոնիկան հնարավորություն ունենա բուժվելու Եվրոպայում
Բարեկամներ, իսկապես ամեն լուման է կարևոր, փորձենք օգնել Վերոնիկային, թեթևացնելով իր ցավը
Անիից խնդրեցի Վերոնիկայի նկարը և փաստաթղթերը օգտագործել, նկարը տրամադրելիս ասեց,
Գիտեք, երբ Վերան ինձ նայում է այս հայացքով, ինձ թվում է իմ կյանքն է ուզում, երանի թե ես տառապեի իր փոխարեն. Երանի թե ոչ մի բալիկ չտառապեր, երանի..
Վերոնիկային օգնելու համար, մայրիկի ՝ Անիի անունով բացվել է հաշվեհամար
Հայաստանից կատարվող փոխանցումների համար`
220098445160000 AMD
220098440591002 EUR
220098440187958 RUR
220098441060001 USD
Ստացող՝ Անի Մխիթարյան
Արտասահմանից կատարվող փոխանցումների համար/
EUR-ով փոխանցումների համար՝
Correspondent bank:
DEUTSCHE BANK AG, GERMANY
SWIFT: DEUTDEFF
Beneficiary bank:
ACBA-CREDIT AGRICOLE BANK
SWIFT code: AGCAAM22
correspondent account n. 100 9477191 0000 EUR (DO NOT use as beneficiary account number)
Beneficiary name: Ani Mkhitaryan
Beneficiary account number (IBAN): AM220098440591002
Correspondent bank:
Commerzbank, AG
SWIFT: COBADEFF
Beneficiary bank:
ACBA-CREDIT AGRICOLE BANK
SWIFT code: AGCAAM22
correspondent account n. 400888012200 EUR (DO NOT use as beneficiary account number)
Beneficiary name: Ani Mkhitaryan
Beneficiary account number (IBAN): AM220098440591002
…
Correspondent bank:
CREDIT AGRICOLE S.A. FRANCE
SWIFT: AGRIFRPP
Beneficiary bank:
ACBA-CREDIT AGRICOLE BANK
SWIFT code: AGCAAM22
correspondent account n. 20141459000 EUR (DO NOT use as beneficiary account number)
Beneficiary name: Ani Mkhitaryan
Beneficiary account number (IBAN): AM220098440591002
USD-ով փոխանցումների համար՝
Correspondent bank:
DEUTSCHE BANK TRUST COMPANY AMERICAS
SWIFT: BKTRUS33
Beneficiary bank:
ACBA-CREDIT AGRICOLE BANK
SWIFT code: AGCAAM22
correspondent account n. 04422200 EUR (DO NOT use as beneficiary account number)
Beneficiary name: Ani Mkhitaryan
Beneficiary account number: 220098441060001
RUR-ով փոխանցումների համար՝
Correspondent bank:
Сбербанк России
БИК: 044525225
К/С: 30101810400000000225
ИНН: 7707083893
SWIFT: SABRRUMM012
Beneficiary bank:
ACBA-CREDIT AGRICOLE BANK
SWIFT code: AGCAAM22
correspondent account n. 30111810200000000521
Beneficiary name: Ani Mkhitaryan
Beneficiary account number: 220098440187958