ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վարդան Ղուկասյանի դիրքորոշումը չի հակասում ԲՀԿ տեսակետին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Կարեն Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Այսօր լրատվականներից մեկը, Ամուլսարի թեմայի առնչությամբ կարծիք էր հարցրել ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանից, ով էլ իր խոսքում նշել էր, որ կողմնակից է, որ նման հանքերը լինեն պետությանը, այլ ոչ թե ինչ-որ ընկերության, որը գրանցված է Օֆշորում և ըստ էության նրա խոսքում կար մեկ հստակ մեսիջ, եթե հանքի շահագործումը չի վնասում պետությանն ու ժողովրդին, ապա նա կողմ է դրա շահագործմանը և այո միջազգային նորմեր կան, որոնք որ պետք է հաշվի առնել: Այս ամենը որոշ շրջանակներ փորձում են այլ կերպ ներկայացնել ասելով, թե Ղուկասյանի Ամուլսարի վերաբերյալ արտահայտած տեսակետը հակասում ԲՀԿ-ի տեսակետին: Բնավ ոչ, դրանք տրամաբանորեն նույն դիրքորոշումն է, ԲՀԿ-ն բազմիցս հայտարարել է, դեռևս նախորդ իշխանություների օրոք էլ, որ հանքը շահագործելու ընթացքում, եթե որոշ ռիսկեր կլինեն կամ փորձաքնությունը ցույց կտա որ դա աղետի է բերելու, նրանք դեմ են, իսկ ընդհանուր առմամբ, եթե հանքի շահագործումը մինիմալ, աննշան վնասներով պետք է տեղի ունենա և եթե հնարավոր է, դա պետության լիակատար վերահսկողության ներքո իրականացնել, ապա ինչու ոչ, ցանկացած ՀՀ քաղաքացի տրամաբանորեն պետք է կողմ լինի հանքի շահագործմանը, քանզի դա պետության բյուջե զգալի մուտքեր են ապահովելու: Այնպես որ պետք չի իրավիճակը խճճել ու Ղուկասյանի ասածները այլ լույսի ներքո, խեղաթյուրված ներկայացնել, միևնույնն է դրանից ըստ էության ոչինչ չի փոխվելու:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular