ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կենտրոնական բանկը թողարկել է «Ծովակալ Իսակով-125» արծաթե հուշադրամը

ՄՇԱԿՈՒՅԹ

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը թողարկել է «Ծովակալ Իսակով-125» արծաթե հուշադրամը: Այս մասին հայտնեցին ՀՀ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից: 

Ծովակալ Իսակովը (Հովհաննես Տեր-Իսահակյան, 1894-1967 թթ.) անվանի հայ զինհրամանատար է, Խորհրդային Միության նավատորմի ծովակալ (1955 թ.), ԽՄ հերոս (1965 թ.):

1913 թ. ավարտել է Թիֆլիսի ռեալական ուսումնարանը, 1917-ին՝ Պետրոգրադի գարդեմարինյան, 1928-ին՝ Լենինգրադի ռազմածովային ակադեմիայի բարձրագույն հրամկազմի կատարելագործման դասընթացները: Կյանքի մեծ մասը Իսակովը նվիրել է ծառայությանը նավատորմում, ուր զբաղեցրել է բարձր պաշտոններ։ 1932 թ-ից դասավանդել է Ռազմածովային ակադեմիայում, իսկ 1938-1939 թթ․ զբաղեցրել է պետի պաշտոնը։ Երկրորդ աշխարհամարտի տարիներին մեծագույն ներդրում է ունեցել Սևծովյան և Բալթիական նավատորմերի մարտական գործողությունների պլանների մշակման գործում:

Ռազմածովային գործին զուգընթաց Իսակովը զբաղվել է ռազմապատմական և ռազմատեսական հարցերով, մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմի պատմության փաստաթղթերի ժողովածուների կազմմանն ու խմբագրմանը, ռազմածովային ուժերի մարտական կանոնագրքերի մշակմանը: 1947 թ. նշանակվել է եռահատոր «Ծովային ատլասի» խմբագրական կոլեգիայի նախագահ:  

Ռուսաստանի Դաշնության ռազմածովային ուժերում ծովակալ Իսակովի անունով կա հածանավ, Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության քաղաքներում` փողոցներ:    

Դիմերես` Ծովակալ Իսակովի անվան հածանավի, ծովակալի ուսադրի աստղի, նավի ու խարսխի պատկերներ:  

Դարձերես` Ծովակալ Իսակովի դիմապատկերը և նավագնացի դաշույնի ու գրքերի պատկերներ:  

Տեխնիկական չափանիշները

Անվանական արժեքը         1000

Մետաղը/հարգը                  արծաթ 9250

Տրամագիծը                        40,0

Քաշը                                   33,6

Որակը                                պրուֆ

Դրամաշուրթը                    ատամնավոր

Քանակը                             500

 

Էսքիզների հեղինակն է Վարդան Վարդանյանը:

Հատվել է Լիտվայի դրամահատարանում:

Ծանուցում

Հուշադրամները թանկարժեք մետաղներից պատրաստված դրամներ են, որոնք թողարկվում են երկրի ազգային, միջազգային, պատմամշակութային, հոգևոր և այլ արժեքները հասարակությանը ներկայացնելու, դրանք մետաղի տեսքով հավերժացնելու, ինչպես նաև դրամագիտական շուկայի պահանջարկը բավարարելու նպատակով:

Ինչպես ցանկացած դրամ, հուշադրամներն ունեն անվանական արժեք, որով և ներկայանում են որպես վճարամիջոց: Սակայն հուշադրամների անվանական արժեքը շատ ավելի ցածր է ինքնարժեքից, որը բաղկացած է հուշադրամի պատրաստման համար օգտագործված թանկարժեք մետաղի արժեքից, արտադրության և այլ ծախսերից: Ցածր անվանական արժեքն ու բարձր ինքնարժեքը հնարավորություն են տալիս այս տեսակի դրամը դիտարկելու ոչ թե որպես դրամաշրջանառության մեջ օգտագործվող վճարամիջոց, այլ որպես հավաքորդական առարկա: Հուշադրամներն ունեն նաև ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված վաճառքի գին: 

Հուշադրամները՝ հանդիսանալով հավաքորդական առարկա, թողարկվում են խիստ սահմանափակ քանակով և չեն վերաթողարկվում:  

Դրամագետները, հավաքորդներն ու պարզապես ցանկացողները կարող են գնել ՀՀ հուշադրամները ՀՀ կենտրոնական բանկի «Դրամագետ» վաճառասրահից, որը գործում է բանկի ներսում և բաց է բոլորի համար:

ՀՀ կենտրոնական բանկի պաշտոնական տեղեկատվությունը հուշադրամների շրջանառության մեջ դնելու օրվա մասին չի ենթադրում, որ հուշադրամների վաճառքը կազմակերպվում է տվյալ օրվանից: Վաճառվող հուշադրամների և դրանց վաճառքի գնի մասին տեղեկատվությունը տեղադրվում է ՀՀ կենտրոնական բանկի «Թղթադրամներ և մետաղադրամներ» - «Դրամագետ» վաճառասրահ տիրույթում, «Դրամագետ» վաճառասրահում վաճառվող դրամագիտական արժեքներ բաժնում:

Ձեռքբերված հուշադրամները և այլ դրամագիտական արժեքները ենթակա չեն վերադարձման և փոխանակման:

 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular