ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մեծին ծեծում եմ (5 տարեկան), փոքրին (1 տարեկան)՝ չէ, մի քիչ մեծանա՝ նոր ծեծեմ

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

– Ես լավ ծեծում եմ, ամեն տեղին խփում եմ, բայց հետո գրկում, պաչում եմ: Ես որ իրան խփում եմ, ինքը ինձ պատասխան ա տալիս, դրա համար եմ իրան ծեծում:
– Ինչքա՞ն էր տարիքը:
– Երկու տարեկան:
– Երբվանի՞ց ես սկսել ծեծել:
– Երևի մի տարի ու կես վախտվանից։ Վախենում ա արդեն ինձանից:

– Ես հիմնականում բերանին եմ տալիս ու թևին երևի: Որ ցավացնելով չխփեմ, ծիծաղում ա, ավելի ա ջրիկանում։
– Ես իմ աղջկաս որ ասում եմ տունը մնա, երեխեքին նայի, ինքը իրա կողը հաստացնում ա, իջնում ա սկեսուրենցս տուն, չի լսում: Այ դրա համար, որ գալիս ա, ջղայնանում եմ, ծեծում եմ: Սովորական, ոռին եմ տալիս ճիպոտով: Մեջքին՝ չէ, մեկ-մեկ, հազարից մեկ՝ դեմքին: Բոլորին (երեխեքին) էլ ըտենց: Բրդեր են, էլի, էրեխեքը:
– Ես ձեռով եմ ծեծում։ Որ ձեռով ծեծում եմ, ընենց ուժեղ եմ խփում, ձեռքս ցավում ա մեկ-մեկ։

– Մեծին ծեծում եմ (5 տարեկան), փոքրին (1 տարեկան)՝ չէ, մի քիչ մեծանա, նոր ծեծեմ:
– Ես՝ հա, տարի ու երեք ամսեկան ա: Թաթիկներին եմ խփում:
– Ես հիստերիկություն ունեմ, եթե էրեխեն խելոք չմնաց, չեմ նայի՝ ում երեխեն ա, ես ջղայնանում եմ, կարող ա ծեծեմ էլ: Քեռուս տղային ծնված օրվանից պահել եմ, ու ինքը ինչ չարություն արել ա, թաթիկին խփել եմ, ասել եմ՝ «չի կարելի»:

– Սաղ տեղերն էլ խփել եմ, որտեղ պատահի:
– Ինքը ցուցափայտով ա ծեծում։ Տանում ա անկյուն, ցուցափայտով խփում ա։ Ասում են՝ «մամադ եկավ», վերջ, լաց ա լինում, կանգնում անկյուն:

– Որ մի բանը ասում էի չի կարելի, չէին լսում, դրա համար։ Փետով էլ եմ խփել, մազերից պոկել էլ եմ դաժե, մեջքին խփել էլ էի: Համ արել եմ, համ լացել:

– Գնում ա քույրիկիս կամ հորքուրիս տուն, ասում եմ՝ «Անուշիկ էսինչ ժամին կգաս»։ Զանգում եմ, չի գալիս։ Ասում եմ՝ «հորքուր ուղարկի»։ Ասում ա՝ չի գալիս։ Գնում եմ հասնում էդտեղ՝ չի գալիս։ Գալիս եմ տուն, ասում եմ՝ «կես ժամից կգաս», էլի չի գալիս: Էդ ժամանակ արդեն հունից դուրս եմ գալիս, բերում եմ տուն, ծեծում, որ իմանա, որ հաջորդ անգամ իմ ասածը չանի, արդեն ցավացնելու եմ։
– Երեխաներին հիմնականում ծեծում են ջուրը մտնելուց:

– Չեմ կարա խաբեմ, որ ասեմ՝ չեմ ծեծել։ Շատ պետք ա եղել՝ դաժան էլ եմ եղել իրանց հանդեպ, մենակ թե անկարգ չմեծանան, դաստիարակված մեծանան:
– Բա իհարկե ծեծել եմ: Երշիկը դնում եմ, ասում եմ՝ «տունը մարդ ա գալու, հանկարծ ձեռք չտաս, որ կտրեմ, կտամ»։ Չեն համբերել, վերցրել են, հաստատ ծեծ են կերել, երկրորդ անգամ էլ չեն արել: Մի անգամ խփում էի, լացում էին. լավ էի խփում էլի:
– Իրան ասում եմ՝ «դուրս չես գալու», բայց ինքը չի լսում, վազելով դուրս ա գալիս, ես էլ ծեծում եմ ու անկյուն կանգնացնում (6տ.)։ Փոքրը որ չարություն ա անում, մի հատ ոռիկին թակում եմ (1.5 տ.)։

– Ես պադվալում էլ եմ պահել երեխաներին։ Տեղ են գնացել, ասել եմ էսինչ ժամին կգաք։ Սպասել եմ 1 ժամ, 2 ժամ, 3 ժամ, չեն եկել։ Եկել են, ասել եմ՝ «դե ուղիղ պադվալը»։ Տարել եմ, փակել: 7-8 տարեկան էին։

Հ.Գ.1. Ու սա ընդամենը մի մասն ա պատմածների (հետազոտությունից)։
Հ.Գ.2. Է՞լ ով ա համարում, որ Հայաստանում ծնողները դեղերով բուժման կարիք ունեն։
Հ.Գ.3. Իսկ ով ուզում ա իր աչքերով տեսնի իրական կաշմառ, թող մտնի հայկական ծնողների խումբ…. ու կարդա, կարդա, դեղը խմի, շարունակի կարդալ…..

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular