Էդ աղջիկը գեղից գեղ էր թրև գալիս, նա չէր կարող իմ հարսը լինել. Արսեն Խոջայանի մայր
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸԻնչպես հայտնել էինք, ադրբեջանական գերությունից վերադարձած Արսեն Խոջայանին մեղադրանք է առաջադրվել անչափահասի սպանության համար: Արսենի մայրն ու հարազատները, և անգամ սպանված աղջկա ծնողները չեն հավատում, որ Արսենն է կատարվածի մեղավորը: Այս մասին Operativ.am-ի թղթակցին հայտնեց Արսենի մայրը՝ տիկին Սվետլանան:
«Արսենս, չնայած մեզ ոչ մի բան չի ասում, բայց մենք գիտենք, որ նա մեղավոր չէ: Իմ տղան նման բան չէր անի: Գյուղում ում էլ հարցնեք, կասեն որ Արսենը սպանության քայլի չէր գնա: Նույնիսկ աղջկա ծնողներն են ասում, որ իրենք չեն կասկածում իմ տղային»,-ասաց մայրը:
Տիկին Սվետլանայի խոսքով՝ 17-ամյա Աստղիկը գյուղից գյուղ է շրջել, անբարոյականությամբ զբաղվել և 14 տարեկանում հասցրել երեխաներ ունենալ, արհեստական ընդատել հղիությունը, կրկին հղիանալ, ծննդաբերել ու վաճառել երեխաներին:
«Էդ աղջիկն անբարոյական էր, գյուղից գյուղ էր թրև գալիս, երեխեք էր ունենում ու ծախում: Նման աղջիկը չէր կարող իմ տղայի ընկերուհին կամ հարսնացուն լիներ: Հիմա էլ ասում են, թե նրա ծննդաբերած վերջին երեխան Արսենիցս է, բայց դե բոլորն էլ գիտեն, որ նա խորթ հոր հետ է կապված եղել և երեխան էլ նրանն է»:
Արսենի մայրը, ով 7 երեխաների մայր է, որոնցից երեքն անչափահաս են, հայտնեց, որ Արսենի ձերբակալությունից հետո, նրանց նպաստն ու թոշակը կտրել են:
Հիշեցնենք, որ հունիսի 25-ին, ժամը 3-ին, Արսեն Խոջայանը ձերբակալվել է ՀՀ քր. օր.-ի 104 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով