ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այսպիսի նեղ-անձնական էմոցիաները հասարակական չեն,սակայն իմ ողջ կյանքն արդեն շուտվանից իմը չէ....Հովհաննես Ազոյան

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հովհաննես Ազոյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Այսպիսի նեղ-անձնական էմոցիաները հասարակական չեն,սակայն իմ ողջ կյանքն արդեն շուտվանից իմը չէ, այլ հասարակությանն է....

ու կուզեմ արտահայտվել...... ես և կինս՝ Մերին, ամուսնալուծվել ենք ....

շատերը մի գուցե զարմանան, մյուսները ասեն դէ բա էդպես էլ պիտի լիներ, մյուսների համար էլ դա լինի անպետք ինֆորմացիա...... բայց ինձ համար դա ափսոսանք է մեծ։

Ափսոսանք է, որովհետև ունեի հրաշք ընտանիք.....

ափսոսանքս հիմա սփոփում եմ, միայն մի բանով՝ ինձ մեղադրելով։

Մեղադրելով , որ չեմ կարողացել լինել կնոջս տեսակի համար արժանի տղամարդ....

վարել եմ միակողմանի ազատ ու անկաշկանդ կյանք ու ճոճել կնոջս ինքնասիրությունը, որի համար խորը զղջում եմ ու հիմա կորստի դաժան զգացումով պատասխան տալիս։

Բայց ես այնպիսին էի, ինչպիսին կայի.....

դա արտիստի անբացատրելի ազատությունն է, որտեղ նա ապրում է ու սնվում էքսպերիմենտներով և արկածախնդրությամբ, որպիսի ստեղծագործի։

Իսկ հիմա գրում եմ , որպեսզի իմ իրավիճակում հայտնված մարդիկ, մի պահ զգոնանան, վերցնեն այդ կարևոր ակնթարթը ու կշեռքի մի կողմում դնեն իրենց սերը, իսկ մյուս կողմում աշխարհի բոլոր հաճույքները և հետո որոշում կայացնեն............

Մերի՝ իմ միակ սեր, կյանքիս ընկեր....իրար հետ անցել ենք մեր երկրի՝ինձ համար ամենածանր ու անարդար տարիները, ինձ համար կրկնակի ծանր, որովհետև այդ Քաոսի մեջ ես կառուցում էի իմ փոքրիկ ընտանիքը... և դու եղել ես ինձ թիկունք....

ոչ մի կին քեզ չի գերազանցել իմ կյանքում.........

ու կուզեմ կողքիդ տեսնել արժանապատիվ ու քեզ արժանի մեկին....

կորցնելով քեզ, կորցնում եմ անցածս տարիները ՝ գրեթե կյանքիս կեսը, որն էլ ինձ կստիպի ուժ հավաքել ու վերաիմաստավորել կյանքիս մյուս կեսը, բայց արդեն առանց քեզ....

Սիրահարվելով քեզ, սիրահարվել եմ աշխարհի բոլոր կանանց))....

հիմա պետք է ՍԻՐԱՍԹԱՓՎԵՄ քեզնից.........

բայց չատեմ մյուս կանանց...

.Աստված քեզ պահապան.....

հ.գ..... որքան մեծ է ցավը, այնքան ուժեղ է կամքը.....Շուշին էլ հրաշք է))

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular