ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նյարդավիրաբույժները հրաժարվում են հետազոտել առողջական լուրջ խնդիրներ ունեցող կալանավորին

ԻՐԱՎՈՒՆՔ

 

Երևանի տարբեր ԲԿ–ների նյարդավիրաբույժներ արդեն մի քանի օր է հրաժարվում են գալ և հետազոտել «Երևան–Կենտրոն» ՔԿՀ–ում պահվող կալանավոր Ռազմիկ Սահակյանին, ահազանգում է կալանավորի պաշտպան, փաստաբան Արսեն Մկրտչյանը՝ նշելով, որ նման խնդրի առաջին անգամ է բախվում։

 

Սահակյանը  ապօրինի կերպով թմրամիջոցներ իրացնելու գործով 3 ամիս է կալանքի տակ է և ունի առողջական լուրջ խնդիրներ։

Հաշվի առնելով, որ կալանավորն ունի նյարդավիրաբույժի կարիք, իսկ «Երևան–Կենտրոն» ՔԿՀ–ում նման մասնագիտացմամբ բժիշկ չկա, պաշտպանը դեռևս 10 օր առաջ դիմել է հանրապետության հայտնի նյարդավիրաբույժներին։ Արսեն Մկրտչյանի խոսքով՝ բժիշկները սկզբում համաձայնություն են տվել գալ և հետազոտել կալանավորին, սակայն խոսելով հիվանդանոցի տնօրինության հետ՝ հրաժարվել են։

«Նախկինում նախապես տեղյակ էինք պահում ՔԿՀ–ի աշխատակազմին, որ մեր նախընտրած բժիշկը գա և հետազոտի հիվանդին. նման փորձ ունեցել ենք Մանվել Գրիգորյանի դեպքում, երբ այլ հիվանդանոցից բժիշկներ էինք հրավիրել, սակայն արդեն 10 օր է բժիշկներն, առանց որևէ հիմնավորման, հրաժարվում են գալ «Երևան–Կենտրոն» ՔԿՀ և հետազոտել իմ պաշտպանյալին։ Օրեր առաջ դիմել էինք «Արմենիա» ԲԿ–ի նյարդավիրաբուժական բաժանմունքի վարիչ Դավիթ  Պատրիկյանին, ով պատրաստակամություն էր հայտնել հետազոտել կալանավորին, սակայն երբ արդեն պետք է ՔԿՀ–ում տեղեկանք ներկայացնեինք՝ վերջին պահին հրաժարվեց»,–ասաց փաստաբանը՝ դժգոհելով, որ ներկայումս վճարովի հիմունքներով անգամ հնարավոր չէ կազմակերպել իր պաշտպանյալի հետազոտումը։

 

Պաշտպանի խոսքով՝ խնդիրը կապված չէ քրեակատարողական հիմնարկի վարչակազմի հետ։ Փաստաբանը կասկածներ ունի, որ հրահանգն իջեցվել է Արդարադատության նախարարության կամ Առողջապահության նախարարության կողմից։

«Փաստորեն արդեն 10 օր է խախտվում է իմ պաշտպանյալի՝ պատշաճ բուժօգնություն ստանալու իրավունքը»,–ասաց Մկրտչյանը։

 

 Խնդրի վերաբերյալ փորձեցինք պարզաբանում ստանալ «Արմենիա» ԲԿ–ի նյարդավիրաբուժական բաժանմունքի վարիչ Դավիթ  Պատրիկյանից, սակայն վերջինս, լսելով հարցը, ասաց,  որ հեռախոսով նման հարցերի չի պատասխանում։

 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular