ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արմեն Սարգսյանն «իջել է ջրի հատակը, մինչև կանցնի Լիդիանի վտանգը»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Սևակ Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Թերևս սխալված չեմ լինի, եթե արձանագրեմ, որ վերջին օրերին, ողջ համացանցը լծված է Ամուլսարի, ավելի կոնկրետ «Լիդիան» ընկերության՝ Հայաստանում, հանքաարդյունաբերության ոլորտում իրականացվելիք գործունեության ռիսկերի քննարկմանը: Արդյունքում բոլոր վարկածների, ռիսկերի ու առավելությունների մասին խոսվեց, սակայն մեկ շատ կարևոր, ես կասեյի անգամ բեկումնային հանգամանք կարծես թե այսպես ասած անցկացրել ենք «мимо ушей», անգամ այն դեպքում, երբ այդ կարևորագույն փաստարկի մասին բարձրաձայնել է տնտեսագետ Հովհաննես Ավետիսյանը ( https://www.facebook.com/photo.php?fbid=2925505254132831&set=a.154381887911862&type=3&theater ): Նա իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է մի փաստաթուղթ, որտեղ նշվում է, որ 2013 թվականին ֿ«Լիդիան» ընկերության նախագահ է նշանակվել Արմեն Սարգսյանը: Նախքան այս մասին խոսելը, ուզում եմ հիշեցնել նաև, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը առիթ ունեցել է այս մասով խոսել բնապահպան ակտիվիստների հետ դեռևս նախորդ տարի, սակայն ասել էր, թե այդ ընթացքում շատ կարճ ժամանակով հանդիսացել է տնօրենների խորհրդի անդամ (իրականում նշանակված է եղել, որպես տնօրեն) և քանի որ Լիդիան ընկերության և այդ ժամանակվա ՀՀ Կառավարության միջև նախագահի հավաստմամբ եղել են լարված հարաբերություններ, նա փորձել է կարգավորել այդ լարվածությունը, քանի որ դատական ինչ-որ հարցեր կարող էին առաջանալ: 
Հիմա ըստ էության. Տեսեք փաստորեն, նախագահ Արմեն Սարգսյանի Լիդիանի տնօրեն լինելու հանգամանքը խնամքով փորձ է արվել թաքցնել, քանզի լրատվականներից կամ այս թեման ակտիվորեն քննարկողներից և ոչ մեկ դրա մասին չի խոսել և անզեն աչքով էլ նկատելի է, որ նախագահ Սարգսյանը ձեռքերը կարծես թե լվացել է այս թեմայից: Տարօրինակ է չէ, երբ երկրի կարևորագույն պաշտոններից մեկը զբաղեցնող անձը, չի խառնվում երկրում ամենաքննարկվող, ամենախնդրահարույց թեմային, թե ինչու՞, կարծում եմ արդեն իսկ պարզ է: Եվ հետո, պարոն նախագահը, իր հավաստմամբ, իբր թե «հաշտարարի» կամ «միջնորդի» դեր է ունեցել ընկերության և կառավարության միջև, քանզի դատական պրոցեսների վտանգ կար այն ժամանակ և այլն և այլն: Բա հիմա էլ կա, Լիդիանը սպառնում է միջազգային արբիտրաժի դիմել, ինչի՞ հիմա չեք միջամտում, թե չեք կարողանա ու չեք կարողացել: Սրանք հարցեր են, որոնք կրկնում եմ ամենաառաջնային քննարկման առիթ պետք է դառնային, սակայն չգիտես ինչ «հրաշքով» մնում են ստվերում: Հուսամ այս գրառումից հետո լրատվականները հավուր պատշաճի կուսումնասիրեն այդ փաստաթուղթը, վստահ եմ դրանից հետո քննարկումների հիմնական դերակատարների շարքերը կհամալրվի շատ կարևոր դեմքերով:
 
 
 
 
 
 
 
 
 
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular