ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլ, հենց փորձեցիր պատասխանատվության բեռը դնել ժողովրդի վրա, ուրեմն հաջորդ քայլով պիտի հրաժարական տաս. Արմեն Աշոտյան

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Նախօրեին Ամուլսարի շուրջ ընթացող գործընթացների հետ կապված ՀՅԴ-ն հայտարարություն էր տարածել, ըստ որի՝ առաջարկվում է «հանրաքվեի ճանապարհով հասնել պետության շահերից բխող և հանրության կողմից ընդունելի որոշման»։

Բնական է, որ քաղաքական ուժերը կարծիք են հայտնում նման կարևոր հարցի մասին: Սակայն այդ առաջարկն ուզում եմ դիտարկել գործող կառավարության համատեքստում:

Ակնհայտ է, որ հանրաքվեի գաղափարի իրագործումը գործող «սուպերլեգիտիմ», 70 տոկոսանոց, «ալամաշխարհի» աջակցություն ունեցող իշխանությունների համար կնշանակի Փաշինյանի իշխանության դասական դելեգիտիմիզացիայի գործընթացի մեկնարկը։ Ընդամենը 9 ամիս առաջ համապետական ընտրություններին ժողովրդական աջակցության բացարձակ քվե ստացած քաղաքական ուժը այլևս իրավունք չի ուեննա ժողովուրդ ներկայացնել:

Եթե այսպիսի կարևոր ու կենսական հարցերի դեպքում իշխանությունները քաղաքական խիզախություն չեն ունենալու վճռական և վերջնական որոշում կայացնելու, նշանակում է, որ նման հնարավոր հանրաքվեին սահմանադրական ժամկետներում պետք է հետևեն արտահաերթ խորհրդարանական ընտրություններ:

Հանրաքվեն միջոց է, որի «օգնությամբ» իշխանություններն իրենց ուսերից հեշտությամբ կգցեն պատասխանատվության բեռը և հետագայում ամեն ինչի համար պատասխանատվությունը կդնեն ժողովրդի վրա:

Հանրաքվեն Նիկոլի համար կլինի իր քաղաքական ապիկարության վերջնական ախտորոշումը։ Սա մի քայլ է, որին գնալու դեպքում Նիկոլը դառնալու է քաղաքական դիակ։

Այսօր ունենք այնպիսի մի իրավիճակ, երբ Ամուլսարի թնջուկը Փաշինյանին կանգնեցրել է անդունդի եզրին և աստիճանաբար սեղմում է օղակը։ Իսկ Նիկոլի պոպուլիստական զինանոցում կարծես թե իրոք նկատվում է «մանիպուլյացիոն զինամթերքի» պակաս։

Նիկոլ, հենց փորձեցիր պատասխանատվության բեռը դնել ժողովրդի վրա, ուրեմն հաջորդ քայլով պիտի հրաժարական տաս»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular