ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ոստիկանությունը 7 ամսում ստացել է 1.108.710 դիմում-բողոք. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հասարակության շրջանում մեծացել է ոստիկանության հանդեպ վստահությունը: Այս մասին փաստում են ոչ միայն ոստիկանության ուսումնասիրություններն ու վիճակագրությունները, այլև սոցիոլոգիական հարցումները:

Վստահության աճը հիմնականում պայմանավորված է մի քանի հանգամանքներով: Դրանցից մեկն էլ ոստիկանություն-հասարակություն կապի ամրապնդմանն ուղղված միջոցառումներն են:

ՀՀ ոստիկանության պետը ամիսը մեկ ընդունում է քաղաքացիների, լսում նրանց բողոքները, խնդիրներն ու առաջարկությունները: Բարձրացրած բոլոր հարցրերն ու խնդիրները շատ հաճախ լուծում են ստանում տեղում: Ոստիկանության պետը տեղում կապ է հաստատում ստորաբաժանումների ղեկավարների հետ, տալիս կոնկրետ ցուցումներ ու հանձնարարականներ: Որոշ խնդիրներ էլ լուծվում են դիմումներն ուսումնասիրվելուց հետո:

ՀՀ ոստիկանության պետի աշխատակազմի ղեկավարը հանրապետության բոլոր մարզերում հանդիպումներ է ունեցել բնակիչների հետ: Հանդիպումներին մասնակցում են նաև ոստիկանության մարզային վարչության ղեկավարությունն ու տարածքային բաժինների պետերը: Թեև քաղաքացիների բարձրացրած խնդիրները ոչ միշտ են կապված լինում ոստիկանության գործառույթների հետ, այնուհանդերձ ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ղեկավարությանը հանձնարարվում է աջակցել քաղաքացիներին՝ հարցերին դրական լուծումներ ստանալու համար:

Ոստիկանության տարածքային բաժինների ծառայողները բակային հանդիպումներ են ունենում բնակիչների հետ: Այդ ընթացքում լսում են նրանց բողոքներն ու առաջարկությունները: Հանդիպումների ընթացքում քննարկվում են նաև հանցագործությունների թիրախ չդառնալու, գույքն ապահով պահելու և ոստիկանության հետ համագործակցության մասին հարցեր:

Երկար կարելի է խոսել ոստիկանություն-հասարակություն կապի ամրապնդնանն ուղղված միջոցառումների մասին: Խոսենք թվերով: Միայն այս տարի՝ հունվարից հուլիս ընկած ժամանակահատվածում ՀՀ ոստիկանությունում ստացվել է 1.108.710 դիմում-բողոք, անցած տարվա նույն ժամանակահատվածում դրանց թիվը 978.174 էր: 1.108.710 դիմում-բողոքներից դրական լուծում են ստացել 1.025.576-ը: Սա 13 տոկոսով ավելի է անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:

Ոստիկանությունն ընթացք է տալիս քաղաքացիների յուրաքանչյուր դիմումին: Որևէ դիմում-բողոք չի անտեսվում:

ՀՀ ոստիկանությունը ՀՀ քաղաքացու կողքին է: Ոստիկանությունը, հավատարիմ կարգախոսին, ծառայելով օրենքին՝ ծառայում է ժողովրդին:

ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular