ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կոտայքի մարզում կայացած միջոցառմանը քաղաքական աստառ կարել ցանկացող լրատվականներն անօգուտ գործով են զբաղված

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Կարեն Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Օրեր առաջ Կոտայքի մարզում կայացել էր «Իմ քայլը հանուն Կոտայքի մարզի» ֆորումը, որը նպատակ ուներ, ինչպես դրա մասին խոսեց նաև մարզպետը, գործարար սպեկտորին ներկայացնել մարզի ներդրումային գրավչությունն ու ողջ պոտենցյալը, այսինքն ընդհանուր առմամբ միջոցառումն ուրվագծվում էր հենց ներդրումներ ներգրավելու տեսանկյունից: Այս ամենի հետ մեկտեղ, ակնհայտորեն, հենց այդ օրը, լրագրողներից մեկը նպատակաուղղված կերպով, դա անզեն աչքով էլ նկատելի էր, փորձում էր մարզպետին սադրիչ հարցեր տալ կապված Գագիկ Ծառուկյանի միջոցառմանը ներկա չգտնվելու հանգամանքի հետ, սակայն ապարդյուն, քանի որ ինչպես մարզպետն ասեց, սա մարզի բիզնես գրավչությունը ներկայացնելու միջոցառում է, իսկ Գագիկ Ծառուկյանը քաջ ծանոթ է դրան, այդ իսկ պատճառով էլ ներկա չէ: Եվ ընդհանուր առմամբ, հարցն է կոնտեքստից ու առհասարակ տրամաբանությունից կտրված, քանզի մարզպետը չէ, որ Ծառուկյանին պետք է հրավիրեր, բացի այդ էլ ակնհայտ էր, որ սա այդ միջացառումը չէ: Այն լրատվականները, որոնք փորձում են այդ իրադարձությանը քաղաքական աստառ կարել, հորդորում են անիմաստ ժամանակ չվատնել, քանզի դա անօգուտ գործ է, դրա տակ չկա թաքնված ոչ մի ենթատեքստ ամեն ինչ բաց հայտարարվել է:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular