ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սա տարածքային վեճ չէ, սա ինքնորոշման իրավունքի պայքար է. Է. Շարմազանով

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այսօր լրագրողների հետ զրույցի ժամանակ, անդրադառնալով ԼՂ հակամարտության բանակցային գործընթացին, նշեց. «Քաղաքական կամքի պակաս կա բացառապես Ադրբեջանի նախագահի կողմից։ Կարող եմ ասել, որ միակողմանի զիջումներ չեն լինելու:

Կարեւորը պատճառների վերացումն է, ոչ թե հետեւանքը, իսկ պատճառներն այն բանի հետ են կապված, որ Ադրբեջանը չի ցանկանում ճանաչել ԼՂՀ ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Ղարաբաղը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում:

Իսկ ինչ վերաբերում է տարածքներին, նշենք, որ տարածքներից պետք չէ խոսել, քանի որ մեկ անգամ ես նրանց տարածքների տեղը ցույց եմ տվել՝ Մարտունաշեն, Գետաշեն։

Եթե օկուպացված տարածք են փնտրում, թող այնտեղ փնտրեն»,- ասաց Էդուարդ Շարմազանովը:
«Երբ ԼՂՀ-ն դառնա բանակցությունների լիիրավ կողմ, այն ժամանակ նրանց իշխանությունը կորոշի, թե ինչ փոխզիջման պետք է գնա, քանի որ Հայաստանը կոնֆլիկտի կողմ չէ: Սա տարածքային վեճ չէ, սա ինքնորոշման իրավունքի պայքար է:

Արցախը պետք է լինի անկախ պետություն, նրա ժողովուրդը պետք է հնարավորություն ունենա իրացնելու իր ինքնորոշման իրավունքը»,- խոսքը եզրափակեց նա։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular