Մեսսին ապաքինվել է վնասվածքից
ՍՊՈՐՏԿատալոնյան «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստ Լիոնել Մեսին ապաքինվել է վնասվածքից: Այս մասին տեղեկացնում է As-ը:
Ֆուտբոլիստը մկանային վնասվածք ուներ ինչի պատճառով էլ, բաց էր թողել թիմի մարզական հավաքն ու Իսպանիայի առաջնության մեկնարկային խաղը:
Հիշեցնենք, որ Իսպանիայի առաջնության նոր մրցաշրջանի առաջին տուրում կատալոնյան թիմը նվազագույն հաշվով պարտվել էր «Ատլետիկ»-ին:
Նախորդ մրցաշրջանում Մեսսին «կապտանռնագույնների» կազմում մասնկցել է 50 խաղի, խփել 51 գոլ և կատարել 22 գոլային փոխանցում: