Քսենիա Սոբչակը «մերկ» լուսանկարով շփոթեցրել է հետեւորդներին
ՖՈՏՈՔսենիա Սոբչակն իր Instagram-ում հանգստից նոր լուսանկար է հրապարակել։ 37-ամյա հայտնի հաղորդավարուհին հանգստանում է նոր սիրելիի՝ թատերական ռեժիսոր Կոնստանտին Բոգոմոլովի հետ։ Կադրում Սոբչակը կրում է կիսաթափանցիկ զգեստ։ Առաջին հայացքից թվում է, որ նա մերկ կրծքով է, սակայն, իրականում, աստղը կրում է մարմնագույն տոպ, որը հետեւորդների շրջանում շփոթություն է առաջացրել։
«Ձեռքերում քամին չես պահի։ Հ․Գ․ բոլո՞րն են մեծացրել լուսանկարը», - հումորային գրառմամբ Քսենիան դիմել է հետեւորդներին։
Հաղորդավարուհու հետեւորդները հումորով պատասխանել են․ «Աշխարհը շուռ է եկել։ Թվաց», «Ես կարծեցի, թե մերկ է, նույնիսմ աչքերս տրորեցի», «Օ, ինչպիսի կադր։ Նույնիսկ ես, որ զուսպ մարդ եմ սկզբում շփոթվեցի», «Սոբչակ, ինչու՞ ես մարդկանց գժվացնում»։
Շարունակությունը՝ ԱՅՍՏԵՂ