ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ղազախստանում կինը երկու երեխա է ծննդաբերել մի քանի ամսվա տարբերությամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Արտառոց դեպք է գրանցվել Ղազախստանի Ուրալսկ քաղաքի ծննդատանը: Տեղի բնակչուհի, 29-ամյա Լիլիա Կոնովալովան երկու երեխա է ծննդաբերել երկու ամսվա տարբերությամբ:

Երկրի առողջապահության նախարարությունում պատմել են, որ նախ լույս աշխարհ է եկել ընդամենը 850 գրամ քաշով աղջիկը: Լիլիան նրան ծննդաբերել է մայիսի 14-ին՝ հղիության 25-րդ շաբաթում: Իսկ օգոստոսի 9-ին նա ծննդաբերել է գրեթե 3 կգ քաշով տղային, որի համար կեսարյան հատում են արել:

Ժամանակային նման տարբերությունը բացատրվում է անատոմիական առանձնահատկությունով: Պարզվել է, որ Լիլիան կրկնակի արգանդ ունի: Մասնագետների խոսքերով, ողջ երեխա ծննդաբերելու հավանականությունը կազմել է 50 միլիոնից մեկը: Սակայն բժիշկների պրոֆեսիոնալիզմի շնորհիվ տեղի է ունեցել հրաշք:

Հղիությունը շատ բարդ է ընթացել, Լիլիան անընդհատ գամված է եղել անկողնուն, սակայն այժմ նա երջանիկ է, իսկ երեխաները՝ առողջ: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular