ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կոտայքն իր պատմամշակութային արժեքներով համարվում է ամենահարուստ մարզը Հանրապետությունում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
 

Կոտայքի մարզի զբոսաշրջության ոլորտը իր հարակից ենթակառուցվածքներով և նպաստավոր բնակլիմայական պայմաններով, ինչպես նաև բնական և պատմամշակութային հուշարձանների հարուստ բազմազանությամբ, կարող է դառնալ Հայաստանի զբոսաշրջային կենտրոններից մեկը։

 

Ծաղկաձորում «Իմ քայլը հանուն Կոտայքի մարզի» ներդրումային-բիզնես համաժողովի ընթացքում այս մասին ասաց ՀՀ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը։

«Այս պահին գործուն ջանք ենք ներդնում երկու բարձր լեռնային և մեկ լեռնային թիրախավորված վայրերում զարգացնել համայնքային տուրիզմը»,- նշեց Պետրոսյանը։

Ըստ մարզպետի՝ Կոտայքն իր պատմամշակութային արժեքներով համարվում է ամենահարուստ մարզը Հանրապետությունում:

 

Անդրադառնալով հյուրանոցային տնտեսություններին՝ մարզպետը նշեց, որ հյուրանոցների քանակով Կոտայքը զիջում է միայն Երևանին.  մարզում այսօր գործում են 95 միջին և խոշոր հյուրանոցներ, որոնց մեծ մասը տեղակայված է Ծաղկաձորում, Հանքավանում, Արզնիում և Աղվերանում։

«Այս պահին կառուցվում է և վերակառուցման մեջ են գտնվում շուրջ 15 նոր հյուրանոցային համալիրներ և 2 նոր ափարթ հոթելներ»,- եզրափակեց Պետրոսյանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular