ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մեր նպատակն է, որ դուք փող աշխատեք, հարստանաք և հարստացնեք մեր երկիրը. Փաշինյանն ամփոփեց համաժողովը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ամփոփեց Ծաղկաձորում ընթացող«Իմ քայլը հանուն Կոտայքի մարզի» ներդրումային-բիզնես համաժողովը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդգծեց, որ այս համաժողովում  ՀՀ կառավարության հռչակած առաջնահերթություններից երեքի մասով էլ Կոտայքում որոշակի զարգացում կա։

 

«Առաջինը՝ գյուղատնտեսությունն է։ Ես հենց դա նկատի ունեի, երբ խոսում էի գյուղատնտեսության արդյունաբերականացման մասին։ Այն, ինչ-որ մենք տեսանք, մասնավորապես՝ ելակի արտադրության նոր տեխնոլոգիայի վերաբերյալ, դա հենց գյուղատնտեսության արդյունաբերականացումն է, և այս տարի այսպիսի միտումներ Հայաստանում,բարեբախտաբար, կան ու այս տարի Հայաստանից ելակի արտահանումը երեք անգամ ավելացել է։ Սա շատ լուրջ ցուցանիշ է։ Ինչով է  նաև կարևոր ցուցանիշ, որովհետև այս արտադրությունը եղանակային պայմաններից շատ մեծ կախվածություն չունի։ Այսինքն՝ սա արդեն արդյունաբերական գյուղատնտեսություն է, որը մեր ուղղությունն է։ Չի կարելի 21–րդ դարում եղանակին սպասել՝ կարկուտ կգա, թե չի գա և այլն»,- ասաց Փաշինյանը։

Ըստ վարչապետի՝ հաջորդ ուղղությունները զբոսաշրջությունն  է ու մշակվող արդյունաբերությունը։

 

«Այստեղ մենք տեսանք ափարթ հյուրանոցների երկու նախագծեր, որը նոր երևույթ է Հայաստանում և, հուսով եմ, որ դա հաջողություն կունենա։  Մենք տեսանք նաև մշակվող արդյունաբերության նմուշներ, ինչպես նաև որոշակի տեխնոլոգիական գործունեության նմուշներ։ Եվ մեր խնդիրն է խթանել այս ամենը»,- հավելեց Փաշինյանը։

Փաշինյանի կարծիքով՝ այս համաժողովների ամենակարևոր դերն է Հայաստանի Հանրապետության հնարավորինս շատ քաղաքացիների մղել, քաջալերել, խրախուսել տնտեսական գործունեությունը։

«Մեր շահագրգռվածությունը այն չէ, որ մենք փող աշխատենք, մեր շահագրգռվածությունը այն է, որ դուք փող աշխատեք, և, հետևաբար, մենք դա համարում ենք մեր առաքելությունը։ Իհարկե, երբ ասում ենք փող աշխատել, նկատի ունենք օրինական աշխատանքով և արդար մրցակցության պայմաններում։ Սա, թերևս, ամենակարևոր ուղերձն է, որ ուզում ենք գործարարներին հղել։ Կրկնում եմ՝ մեր նպատակը այն չէ, որ մենք փող աշխատենք, մեր նպատակն է, որ դուք փող աշխատեք և, այո, հարստանաք և հարստացնեք և ոչ թե մեզ, այլ երկիրը, պետությունը, ժողովրդին»,- եզրափակեց Փաշինյանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular