ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչ առանձնահատկություններ ունի ամառային սեքսը

ՎԻԴԵՈ

 

Արդեն շոգ ամառ է, եւ շատերս պատրաստվում ենք մեկնել ամառային հանգստի՝ վայելելու արձակուրդային օրերը: Հանգստի ամենանախընտրելի ձեւը ծովափնյա վայրեր այցելելն է, ոմանք էլ նախընտրում են լեռնանտառային հանգստյան տներն ու առողջարանները: Հենց այստեղ է, որ անհրաժեշտություն է առաջանում խոսել նոր ծանոթությունների, ամառային ինտիմ հարաբերությունների եւ թույլ տրվող սխալների մասին: Չէ՞ որ սեռական առողջությունը մարդու ընդհանուր առողջության մի կարեւոր մասն է կազմում, առանց որի ոչինչ լիարժեք չի լինի, նույնիսկ ամառային հանգիստը:


Թեմայի շուրջ այսօր հրավիրվել էր ասուլիս, եւ սեքսապաթոլոգ, հոգեթերապեւտ Մարատ Զաքարյանը խոսեց շոգ եղանակի առանձնահատկություններից, սեռական առողջ հարաբերությունների համար անհրաժեշտ նախապայմաններից, թույլ տրվող սխալներից եւ այլն: Ըստ նրա՝  գարնան գալուն պես մեծանում է մարդկանց սեռական ակտիվությունն ու ցանկությունը, եւ եթե խոսում ենք ամռան մասին, ապա պետք է հաշվի առնենք տոթն ու շոգ եղանակը: Եթե սեռական հարաբերութունների համար նախընտրելի սենյակային ջերմաստիճանը 18-23 աստիճանն է, ապա ծովափնյա վայրերում եւ հանգստյան տներում այդ պայմանները հաճախ բացակայում են: Այս պարագայում բարձրանում է արյան ճնշումը, արագանում է սրտի աշխատանքը, ինչը կարող է հանգեցնել անկանխատեսելի հետեւանքների: Մասնագետի խոսքով՝  քիչ չեն ինֆարկտների, ինսուլտների, իսկ մեծահասակների դեպքում՝  հանկարծամահության դեպքերը: 

«Խոսքը վերաբերում է հատկապես մեծահասակներին, քանի որ երիտասարդների դեպքում օրգանիզմի պաշտպանողական հատկություններն ավելի ուժեղ են, իմունիտետն ավելի բարձր է, նյարդային, սրտանոթային եւ հորմոնալ համակարգերն ավելի կայուն են, ինչն էլ պաշտպանում է օրգանիզմը տարատեսակ հիվանդությունների առաջացումից: Այնպես որ, հնարավորինս պետք է զգույշ լինել»,- նշեց Մարատ Զաքարյանը:


Շատերս անգամ չգիտենք, որ ծովափնյա ավազի վրա նստելը կամ դրանով ծածկվելը, երեխաների դեպքում՝ ավազների մեջ թավալ գալը, կարող է անցանկալի հետեւանքների հանգեցնել եւ մի շարք վարակների առաջացման պատճառ դառնալ: Պարզվում է՝ որտեղ կա տաքություն, շոգ եւ խոնավություն, այնտեղ ավելի շատ են վնասակար բակտերիաները: Այս դեպքում խոսքը ծովափնյա ավազների, հանգստյան տների եւ հյուրանոցների մասին է, որտեղ հանգստանում են ինչպես մեծերը, այնպես էլ փոքրերը: Բժիշկն ասում է, որ հատկապես երեխաների դեպքում պետք է ուշադիր լինել եւ թույլ չտալ խաղալ կիսաթաց ավազով:

Ինֆեկցիաների առաջացման մյուս ամենահայտնի պատճառը անծանոթների հետ սեռական հարաբերություններն են: Սեքսապաթոլոգը նկատում է՝ հաճախ նույնիսկ առանց զուգընկերոջ անունն իմանալու՝ համաձայնում են ինտիմ հարաբերություն ունենալ: Շատ դեպքերում նույնիսկ չեն հիշում պաշտպանվելու մասին, ինչն էլ ավելի է մեծացնում տարատեսակ հիվանդություններով վարակվելու հավանականությունը. «Ես, իհարկե, նորություններ չեմ ասում, բայց պետք է զգույշ լինել, բոլոր դեպքերում պաշտպանվել: Իսկ ամենալավ պաշտպանական միջոցն անծանոթների հետ հաճախակի ինտիմ կապերի մեջ չմտնելն է: Պետք է կարողանալ ․․․

Շարունակությունը այստեղ

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular