ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրանի Մեջլիսի ընտրությունների արդյունքում նախնական տվյալներով ընտրվել է 2 հայ պատգամավոր

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Իրանի Իսլամական Հանրապետությունում Մեջլիսի ընտրությունների արդյունքում նախնական տվյալներով ընտրվել է երկու հայ պատգամավոր՝ Կարեն Խանլարյանը եւ Ժորժ Աբրահամյանը: «Արմենպրես»-ի հետ զրույցում պատգամավորի թեկնածուներից Կարեն Խանլարյանը տեղեկացրեց, որ հայ համայնքն ընտրությունների է մասնակցել Հյուսիսային և Հարավային ընտրատարածքներում:

«Հարավի պատգամավորության համար թեկնածու են եղել 3-ը, ինքնաբացարկ են հայտնել 2-ը, և արդյունքում ընտրվել է Ժորժ Աբրահամյանը: Մասնակցողների ընդհանուր թիվը նախնական տվյալներով մոտավորապես 2300 է եղել: Հյուսիսայինում պատգամավորության համար սկզբում 6 թեկնածու է եղել, 3-ը ինքնաբացարկ են տվել: Մրցակցությունը երեքի մեջ է տեղի ունեցել: Քվեարկողների ընդհանուր թիվը Հյուսիսային ընտրատարածքում եղել է շուրջ 12 հազար մարդ, որի արդյունքում ընտրվել եմ ես` ձայների 73 տոկոսի հարաբերակցությամբ»,-նշեց նա:

Կարեն Խանլարյանի խոսքով` ընտրություններին, ընդհանուր առմամբ, մասնակցել է 9 հայ թեկնածու, և 6-ը ինքնաբացարկ են հայտարարել:

«Արդյունքները պաշտոնապես կհայտարարվեն փետրվարի 27-ին կամ 28-ին»,-հավելեց նա:
Euronews.com-ը տեղեկացնում է, որ Իրանում ընտրություններին հսկայական թվով ընտրողներ են մասնակցել: Ընտրությունները պետք է տևեին 10 ժամ, սակայն Ներքին գործերի նախարարությունը մի քանի անգամ երկարաձգել է քվեարկության ժամը: Ընտրատեղամասերում հսկայական հերթեր են եղել:

Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներն ընտրել են Մեջլիսի 290 պատգամավոր` 4 տարի ժամկետով:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular