ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայտնիներն լուսանկարել են այնպես , ինչպես նրանք նկարվել էին առաջին դասարանում (գեղեցիկ ֆոտոշարք)

ՎԻԴԵՈ

Սեպտեմբերի 1-ին բոլորս մանկանում ենք, ընկնում հիշողությունների գիրկը՝ անկախ նրանից Գիտելիքի օրը` որպես ուսումնական տարվա մեկնարկ, մեզ վերաբերո՞ւմ է, թե՝ այլևս ոչ: BlogNews-ն այս անգամ հայտնիներին լուսանկարել է այնպես, ինչպես նրանք նկարվել էին առաջին դասարանում: Տեսեք, թե ինչպես են մեծացել ու փոխվել նրանք, թեև ոմանց դեպքում փոփոխություններն այնքա՜ն քիչ են: Իհարկե, դպրոցներում գրեթե չէին պահպանվել այն անկյունները, որտեղ ժամանակին նկարվել էին առաջին դասարանցիները: Դե իհարկե, չէինք կարող չզրուցել նաև նրանց դպրոցական ուսուցիչների հետ ու չպարզել՝ ով ինչպիսի աշակերտ է եղել: 

Պետք է նշել, որ նախագծին առավել մանրակրկիտ պատրաստվել էին աղջիկները, ովքեր հագուստը նույնսիկ կարել էին՝ հնարավորինս նմանեցնելու համար:)

Լուսինե Բադալյան

Հաղորդավարուհի Լուլուն՝ Լուսինե Բադալյանը, սովորել է 102 միջնակարգ դպրոցում, ինչպես պարզվում է՝ իսկական ավազակ է եղել:) Թեև նա բարձր առաջադիմություն է ունեցել, բայց և դպրոցի բոլոր անկարգությունների մասնակիցն է եղել:) Այդուհանդերձ ուսուցչուհիները հպարտանում են Լուսինեով։ «Հպարտությամբ եմ ասում, որ դասավանդել եմ իրեն: Միշտ համարձակ է եղել, ունեցել է սեփական կարծիքը, նույնիսկ ամենամտերիմ մարդուն կարող էր ասել սխալները: Չէի պատկերացնում, որ հաղորդավարուհի է դառնալու, սակայն գիտեի, որ ինքն իր խոսքն ասելու է, քանի որ շատ կիրթ էր։ Մտածում էի՝ պատմաբան է դառնալու, դասախոսություններ է կարդալու»,- ասաց նրա ուսուցչուհիներից տկն Խաչատրյանը և հավելեց, որ Լուսինեն շատ հետաքրքիր մարդ էր, կազմակերպչական մեծ ջիղ ուներ, դասարանում լիդեր էր:

«Շատ չարաճճի էր, երբեք առանց իր մասնակցության ինչ-որ միջադեպ չէր լինում: Ամեն ինչ պտտվում էր իր և իր ընկերուհիների շուրջ: Եթե դասից փախչել էր, ինքն առաջինն էր, եթե ինչ-որ մեկը մեկին դասարանում նկատողություն էր անում, ինքն անպատճառ պիտի ըմբոստանար, իր կարծիքը հայտներ: Նույնիսկ գրականության վերաբերյալ ինքն իր ուրույն կարծիքն ուներ, մի բան, որ Սովետական միությունում ընդունված չէր: Ինքը կարողանում էր դուրս գալ այդ քարացած մտածելակերպից»,- պատմեց ուսուցչուհին։

Լուսինեն էլ իր հերթին պատմեց, որ ամեն առավոտ գալիս էին դպրոց՝ տեսնելու, թե ընկեր Խաչատրյանն ինչ է հագել: «Ընդ որում՝ իրենք երեքով էին՝ ընկեր Խաչատրյանը,  ընկեր Աղասյանն ու ընկեր Ասատրյանը: Միշտ սուպերնորաձև էին, ժուռնալներում չէիր տեսնի այդպիսի հագուկապ»,- հիշեց Լուսինեն ու ուսուցչուհուն խոստովանեց, որ ժամանակին իր տնազներն էր անում, նույնիսկ ցույց տվեց, թե ինչպես 

Շարունակությունը այստեղ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular