ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Օգոստոսի 16-ի աստղագուշակը

ՖՈՏՈ

Խոյ

Խոյերն այսօր մանևրելու տարածություն կստանան ցանկացած հարաբերությունում, նախաձեռնություն դրսևորելու դեպքում կարող են փոխադարձության հույս ունենալ: Հարմար օր է պայմանագիր կնքելու, կոլեկտիվին հարմարվելու, համագործակցության մեկնարկի, ամուսնության առաջարկի համար: Առաջադրանքի գլխավոր պայմանը ուժերի և հետաքրքրությունների հավասարակշռությունն է: Արժե պահպանել կանոնակարգը:

Ցուլ

Այսօր դեպքերի անկանխատեսելի շրջադարձը կարող է Ցուլերին դրդել ոչ ստանդարտ ինքնաբուխ քայլի: Ոգևորություն կարող է ավելացնել թարմացումը, անհանգստացնող մթնոլորտը, դերերով ժամանակավորապես փոխանակումը: Հնարավոր է՝ բացահայտորեն կանգնեք ինչ-որ մեկի կողքին, արտահայտեք ձեր տեսակետը, յուրօրինակ ձևով սիրո խոստովանություն անեք, իրագործեք թաքուն ցանկությունը: Հաջող պահ է ինչ-որ բան փոխելու համար:

 

Երկվորյակ

Երկվորյակներին խորհուրդ է տրվում ոչ մի րոպե չկորցնել, քանզի այսօր բացառիկ բարենպաստ օր է մեկնարկի համար: Այն ամենը, ինչ նախաձեռնեք, հաջող կավարտվի, ընդ որում՝ հնարավորություն ունեք երկարաժամկետ հաջողության համար հիմք գցելու: Հաջողություն է խոստանում ցանկացած նախաձեռնություն: Իրավիճակը թույլ է տալիս ստեղծագործել, խոստանում է աջակցություն, անհրաժեշտ արձագանք, ճանաչվածության աճ:

   

Խեցգետին

Խեցգետիններին հուզիչ իրադարձություններ են սպասվում ընտանիքում կամ այլ էական, մտերիմ միջավայրում: Հիանալի օր է տնային և աշխատանքային թարմացումների, հյուրեր ընդունելու համար: Չարժե չեղարկել անսպասելի ծանոթությունները, ընկերասիրության և համակրանքի արտահայտումները: Հին վեճերում՝ ներառյալ գաղափարախոսական, տարածքային և իրավական, հնարավոր է յուրօրինակ շրջադարձ:

Առյուծ

 

Առյուծներին խորհուրդ է տրվում դրսևորել առավելագույն ընկերասիրություն և շփվողականություն: Օրվա իրավիճակները լի կլինեն հաջող պահերով, պայմաններ կստեղծեն խոստումնալից մեկնարկի կամ ոգևորիչ շարունակության համար: Աճում է նոր դեմքերի ի հայտ գալու, փաստաթղթերի և գործարքների հաջող ձևակերպման, ուշադրության նշաններ, առաջարկություններ ստանալու հավանականությունը: Նոր, հուսադրող իրադարձություններ են սպասվում:

Կույս

Կույսերին հաճելի ոչ պաշտոնական պահեր են սպասվում ծառայողական նամակագրության, գործնական շփման ժամանակ: Դժվար կլինի խուսափել ծախսերից: Օրը թույլ է տալիս յուրօրինակ դիզայնով և լավ որակի իրեր գտնել, հաջող գնումներ կատարել տոնի, հատուկ առիթի համար: Հնարավոր են համացանցային գնումներ: Պայմաններ կան խոշոր գործարքների համար: Ծախսերը կփոխհատուցվեն քսակի համալրման հաշվին:

 

 

Կշեռք

Կշեռքների մոտ եկել է անձնական հաջողության, զգացմունքային վերելքի պահը: Հնարավոր է ցանկության իրականացում, խոչընդոտների վերացում: Սեփական հաջողությունները չպետք է խոչընդոտ դառնան նշանակալի հարաբերությունների հավասարակշռմանը: Հիանալի օր է հակասությունները լուծելու համար. փոխադարձ ցանկության դեպքում հնարավոր է ամեն ինչի շուրջ պայմանավորվել: Ցանկացած բարիքներով և հաջողություններով կարևոր է կիսվել:

 

Կարիճ

Կարիճներին օրը թույլ չի տա կենտրոնանալ առօրյայի վրա: Իրավիճակը կստիպի ընդլայնել առօրյա գործունեության շրջանակները, գործին ներգրավել նոր մասնակիցներ, փորձել աշխատանքի այլ եղանակներ: Գերազանց օր է շփման, ընկերասիրության և համակրանքի դրսևորման, փոխադարձ ծառայություններ մատուցելու համար: Հին կապերը և նոր հաճելի ծանոթությունները կհեշտացնեն ցանկացած առաջադրանքի կատարումը:

Աղեղնավոր

 

Հնարավորություններից ոչ մեկը բաց չթողնելու համար Աղեղնավորները ստիպված կլինեն ամեն տեղ հասցնել և ամեն ինչ վերահսկել: Հնարավոր է՝ պատռվեք ձեր անձնական ծրագրերի և հասարակական կյանքի, հին և նոր կապերի միջև: Անհրաժեշտ հավասարակշռությունը պահպանելուն կօգնի հանգամանքների հաջող ընթացքը: Հիանալի օր է ձեր նախագիծը գովազդելու, սիրելի անձնավորությանն ընկերների հետ ծանոթացնելու համար:

Այծեղջյուր

Այծեղջյուրներին օրը կդրդի մեծ կամ փոքր փոփոխությունների: Բացառված չէ, որ մանր թարմացումն իր հետևից առաջընթաց բերի ավելի կարևոր ուղղություններում: Չարժե հրաժարվել հետաքրքիր առաջարկությունից, եթե այն ճանապարհ է բացում դեպի բաղձալի նպատակ: Եթե վստահ եք ձեզանում, համարձակ էքսպրոմտը կարող է սկիզբ դնել հուզիչ իրադարձությունների շղթայի, կարիերայում դրական փոփոխությունների, բարեկեցության:

 

Ջրհոս

Ջրհոսներին սպասվում է օրինաչափ հաջողություն: Հնարավոր է անձնական առաջընթաց, խոշոր շահում, պարգևի, ճանաչման, աջակցության, հաստատման ստացում: Հին գործի բարեհաջող ավարտը կարող է ուղեկցվել նոր հորիզոնների բացմամբ: Հաճելի բոնուս կդառնա սիրային հաջողությունը, ընկերների համակրանքը: Գերազանց օր է ծանոթությունների, նամակագրության, ճանապարհորդության, տաղանդների կիրառման համար:

Ձկներ

 

Ձկներին հաջողություն է սպասվում բարդ կամ անսովոր իրավիճակում: Կարող է փոխվել մոտեցումը ֆինանսների, ռեսուրսների նկատմամբ, հնարավոր է խոշոր կանխավճար, անսովոր գործարք: Շռայլ նվերները կարող են ենթադրել ադեկվատ պատասխան: Կարևոր է բարձրացնել տեղեկացվածության մակարդակը: Լավ է զբաղվել գիտելիքների ձեռքբերմամբ և ընկերներ որոնելով: Օգտակար շատ բան կարող եք քաղել համացանցից

Շարունակությունը այստեղ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular