ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փոփոխություններ՝ դեղերը դուրս գրելու կարգում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կառավարությունն օգոստոսի 15-ի նիստում ընդունել է «Դեղատոմսեր գրելու, դեղեր բաց թողնելու (ներառյալ` էլեկտրոնային եղանակով) կարգը, դեղատոմսերի ձևերը, ինչպես նաև դեղերի և դեղանյութերի հաշվառման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի նոյեմբերի 9-ի N 1402-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» որոշման նախագիծը:

Ինչպես հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից, որոշումն ուժի մեջ մտնելուց հետո դեղատոմսով պետք է բաց թողնվեն հետևյալ դեղային խմբերը`  հսկվող դեղերը և դեղանյութերը (թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող), անվճար կամ արտոնյալ պայմաններով տրվող, ինչպես նաև համակարգային ազդեցությամբ հակավարակային դեղերը (հակաբակտերիային, հակասնկային, հակամիկոբակտերիային, հակավիրուսային դեղերը, իմունային շիճուկները և իմունոգլոբուլինները, պատվաստանյութերը), ինչպես նաև միզոպրոստոլ պարունակող դեղերը: Սրանք կազմում են Հայաստանում գրանցված դեղերի շուրջ 13%-ը:

Մնացած բոլոր դեղատոմսային դեղերի համար կարգը կկիրառվի 2023 թվականից՝ էլեկտրոնային առողջապահության լիարժեք ներդրումից հետո, որը կապահովի նկարագրված գործընթացների դյուրացում՝ ապահովելով ցանկացած դեղատնից դեղատմոսում դուրս գրված դեղի մնացորդային քանակները ձեռք բերելու հնարավորություն:

Նշենք, որ որոշմամբ սահմանվել են պահանջներ թղթային և էլեկտրոնային դեղատոմսեր գրելու համար:

Վերանայվել են թղթային  դեղատոմսային ձևաթղթերը՝ առանձնացնելով դրանք թմրամիջոցներ պարունակող դեղերի (N 1), հոգեմետ նյութեր պարունակող դեղերի (N2), փոխհատուցվող դեղերի համար(N 3), դեղերի և դեղանյութերի մեկանգամյա  կամ բազմակի բաց թողնման համար (N 4), ընդ որում դեղատոմսերը կարող են լրացվել գրիչով, կամ տպագրվել, որոշ տվյալների համար կարող են կիրառվել պատրաստի դրոշմակնիքներ:

Հանվել է «ԲԺՇԿԻ ՀՈՒՇԱԹԵՐԹԻԿ» հատվածը՝ բլանկների տպագրության գործընթացը հեշտացնելու  և դեղատոմսի դարձերեսը ազատ թողնելու նպատակով՝ անհրաժեշտության դեպքում հետագա լրացումներ կատարելու համար:

Հստակեցվել են բլանկների կենտրոնացված և ապակենտրոնացված տպագրության, ինչպես նաև համարակալման և հաշվառման գործընթացները:

Դեղը բազմակի բաց թողնելու համար սահմանվել է երկու հնարավորություն՝ դեղը գրվում է մի քանի ամսվա կուրսի համար մեկ ձևաթղթի վրա և պացիենտը դեղատոմսը թողնում է դեղատանը՝ հետագայում դեղը նույն դեղատնից ձեռք բերելու պայմանով, կամ բժիշկը նույն օրը գրում է երկու կամ երեք դեղատոմս, յուրաքանչյուրը 2-ական ամիս բուժման համար: Եթե պացիենտը չի կարող ամբողջական փաթեթով դեղը ձեռք բերել, կրկին դեղատոմսը թողնում է դեղատանը և հետագայում նույն դեղատնից ստանում մնացած քանակները:

Վերանայվել  են միայն ամբուլատոր քարտի մասին նշում կատարելու  պահանջը, լեզվական սահմանափակումները՝ առանձնացնելով այն դաշտերը, որտեղ կարող են կատարվել  նաև անգլերեն  կամ  լատիներեն գրառումներ:  

Սահմանվել են դրույթներ դեղագետի գործողությունների վերաբերյալ՝ դեղատոմսերում սխալներ կամ անճշտություններ հայտնաբերելու  դեպքում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular