ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ի՞նչ ես կապիկություն անում». Էմիլ Գալստյանը պատմում է երեկ տեղի ունեցած միջադեպի մանրամասները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հյուսիսային պողոտայում հանդիպման էի, մինչ ընկերս կգար, նկատեցի, որ ինչ-որ ստորագրահավաք է, հետաքրքրեց, մոտեցա, հարցրեցի, թե ինչի հետ է կապված ստորագրահավաքը, ստացա ոչ ադեկվատ եւ կոպիտ պատասխան մի քանի հոգուց, որոնք, ըստ երեւույթին, կապ ունեին այդ ամենի հետ։  Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում պատմեց դերասան Էմիլ Գալստյանը՝ անդրադառնալով երեկ՝ ժամը 9.30–ի սահմաններում Հյուսիսային պողոտայում «Ստամբուլյան» կոնվենցիայի դեմ իրականացվող ստորագրահավաքի կազմակերպիչների եւ իր միջեւ ունեցած միջադեպի մասին։

«Բնականաբար, համարժեք պատասխան տվեցի ինձ անհարգալից վերաբերմունքի համար։ Մասսայական, այնուհետեւ 3 հոգով ինձ հարվածներ հասցրեցին, մարդկանց աչքի առաջ գցեցին գետնին։ Ոստիկանությունը հասցրեց միջամտել, բոլորին տեղափոխեցին բաժին։ Եթե ոստիկանությունը չմիջամտեր, հնարավոր է՝ ավելի շատ վնասներ հասցնեին»,–նշեց նա։

Դերասանի խոսքով՝ հարցրել է ինչ ստորագրավաք է, ինչին ի պատասխան կազմակերպիչները, մասնավորապես, նշել են. «Ի՞նչ ես կապիկություն անում, իբր չգիտես ինչ ստորագրահավաք է»։

Նա շեշտում է՝ ինչի պետք է հարցներ, եթե տեղյակ լիներ, թե ինչ ստորագրահավաք էր. «Եթե իմանայի, ինչի՞ պիտի հարցնեի, կամ եթե դերասան ես, ուրեմն կապիկ եմ։ Ի՞նչ բարոյական իրավունք ունեն իմ հասցեին այսպես արտահայտվելու»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հյուսիսային պողոտայում երեկ՝ օգոստոսի 12–ին միջադեպ է տեղի ունեցել «Բանակում» սերիալից հայտնի Էմիլ Գալստյանի եւ «Ստամբուլյան» կոնվենցիայի դեմ իրականացվող ստորագրահավաքի կազմակերպիչների միջեւ։ Մեր տեղեկություններով՝ քաշքշուկ է տեղի ունեցել, ինչից հետո Էմիլը դիմել է իրավապահներին։

Ոստիկանությունից NEWS.am–ին հայտնեցին, որ երեկ մի քաղաքացի հաղորդում է ներկայացրել եւ հայտնել, որ Հյուսիսային պողոտայի սկզբնամասում իրեն հրել են, հարվածել։

Ոստիկանության ծառայողները հյուսիսային պողոտայից ծեծի կասկածանքով բերման են ենթարկել երկու անձի եւ հրավիրել ահազանգողին։

Մեր տեղեկություններով՝  բերման ենթարկվածները «Կամք» հասարակական նախաձեռնության ներկայացուցիչներ Գեւորգ Գյուլումյանը եւ Արթուր Ալեքսանյանն են, որոնց ժամեր անց ազատ են արձակել։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular