ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բադասյանը վստահեցրել է, որ քայլեր կձեռնարկվեն պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտը կատարելագործելու համար. ԱՆ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ԱԺ Պետական- իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի, պատգամավոր Մարիա Կարապետյանի եւ Քրեակատարողական ծառայության պետ Արթուր Գոյունյանի հետ օգոստոսի 12-ին շրջայց է կատարել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում: Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՀՀ ԱՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:

ՔԿՀ պետ Գերասիմ Գեւորգյանի ուղեկցությամբ քրեակատարողական հիմնարկում կատարած շրջայցի ընթացքում նախարարը եւ պատգամավորները ծանոթացել են դատապարտյալների պահման պայմաններին, դատապարտյալների առողջության առաջնային պահպանման համար ՔԿՀ-ում առկա հնարավորություններին եւ խնդիրներին, մատուցվող սննդացանկին եւ սննդի պատրաստման պայմաններին:

Շրջայցի ընթացքում նախարար Բադասյանը հանդիպել է իր հետ զրուցելու ցանկություն ունեցող ցմահ դատապարտյալներին, լսել նրանց մտահոգությունները, որոնք հիմնականում վերաբերել են քրեական գործերի վերաբացմանը, պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտի պատշաճ կիրառմանը, ուղղիչ հիմնարկի տեսակը փոխելու նոր կարգավորման կիրառման հստակեցմանը, ինչպես նաեւ Քրեակատարողական եւ Պրոբացիայի ծառայությունների կողմից պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու վերաբերյալ զեկույցների կազմման կարգին:

Նախարարը տեղեկացրել է, որ գործերի վերանայման իրավական հիմքերում Արդարադատության նախարարությանը որեւէ լիազորություն վերապահված չէ, հետեւապես, իրատեսական չէ այդ հարցով Նախարարությունից ակնկալիք ունենալը: Ինչ վերաբերում է Նախարարության իրավասություններին առնչվող հարցերին՝ Ռուստամ Բադասյանը վստահեցրել է, որ հստակ քայլեր կձեռնարկվեն պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտը կատարելագործելու եւ  ուղղիչ հիմնարկի տեսակը փոխելու կարգավորումն առավել ճկուն դարձնելու ուղղությամբ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular