ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տավուշում կոռուպցիոն հանցագործությունների հայտնաբերման ցուցանիշներն աճել են 40 տոկոսով

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Տավուշի մարզի դատախազությունում ամփոփվել են 2019 թվականի առաջին կիսամյակում մարզի տարածքում բացահայտված կոռուպցիոն հանցագործության դեպքերով քրեական հետապնդման մարմինների գործունեության արդյունքները: ՀՀ դատախազությունը տեղեկացնում է, որ ուսումնասիրությունը փաստում է՝ Տավուշի մարզի դատախազության դատախազների դատավարական հսկողության կամ ղեկավարման ներքո գտնված վարույթներով այս տարվա առաջին վեց ամիսների ընթացքում առերևույթ կոռուպցիոն դեպքերով հարուցվել է 21 քրեական գործ: Այս ցուցանիշը 6-ով կամ 40 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ:

Հայտնաբերված կոռուպցիոն դեպքերից 2-ն արձանագրվել է առողջապահության, 2-ը՝ կրթության, 13-ը՝ տեղական ինքնակառավարման,  3-ը՝ բնապահպանության, 1-ը զբաղվածության ոլորտներում:

Առերևույթ կոռուպցիոն հանցագործությունները դրսևորվել են հիմնականում պաշտոնեական դիրքն օգտագործելով տարբեր չափերի յուրացում կամ վատնում կատարելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիք կատարելու, առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու, փաստաթղթերի կեղծման և դրանց տարբեր համակցությունների տեսքով:

2019 թվականի առաջին 6 ամիսների ընթացքում հարուցված 21 քրեական գործերով 3 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում, որոնցից՝ համայնքային կազմակերպության 1 տնօրեն և 1 պաշտոնատար անձ, բժշկական կենտրոնի  1 նախկին տնօրեն: Բոլորի  նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:

Նշված ժամանակահատվածում մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 2 անձի վերաբերյալ 2 քրեական գործ, որից 1-ով  կայացվել է մեղադրական դատավճիռ, իսկ մյուս քրեական գործի դատաքննությունն ընթացքի մեջ է:

Կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ դեպքերով հարուցված 21 քրեական գործերով արձանագրված պետությանը պատճառված նախնական վնասը կազմել է մոտ 59մլն ՀՀ դրամ, որից 4մլն ՀՀ դրամը Տավուշի մարզի դատախազության աշխատակիցների գործուն ներգրավվածությամբ վերականգնվել է, որից 2.5մլն-ը՝ դատարան ուղարկված 2 քրեական գործերով նախաքննության ընթացքում:

Ընդ որում, կոռուպցիոն հանցագործության դեպքերով հարուցված քրեական գործերով հայտնաբերված՝ պետությանը պատճառված վնասը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը (մոտ 13մլն դրամ) գերազանցում է գրեթե 4.5 անգամ, իսկ վերականգնված վնասը՝ կրկնակի անգամ (2018թ. առաջին կիսամյակում՝ 2մլն դրամ):

Վնասի մնացած մասը վերականգնելու ուղղությամբ կիրառվում է պատշաճ քրեադատավարական գործիքակազմ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular