ՀՖՖ-ն որակազրկել է Արտակ Դաշյանին
ՍՊՈՐՏՀայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան տուգանել է «Ուրարտու» (նախկին «Բանանց») ֆուտբոլային ակումբին:
ֆուտբոլի Հայաստանի առաջնության բարձրագույն խմբի առաջին տուրի «Շիրակ»-«Ուրարտու» խաղի ժամանակ «Ուրարտու»-ից Արտակ Դաշյանը հայհոյել էր մրցակցին: ՀՖՖ կարգապահական կոմիտեն նիստում երկու խաղով որակազրկել է ֆուտբոլիստին, իսկ ակումբին տուգանել 250 հազար դրամով:
Այդ խաղում «Շիրակ»-ը 3:1 հաշվով հաղթել էր «Ուրարտու»-ին: