ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀՔԾ-ն ոստիկանության 2 պաշտոնատար անձանց մեղադրանք է առաջադրել

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում մեղադրանք է առաջադրվել ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժնի պետի հետախուզության գծով պատասխանատու, ոստիկանության մայոր Ալբերտ Վ.-ին ու նույն բաժնի օ պերլիազոր, ոստիկանության լեյտենանտ Կամո Բ.-ին՝ պաշտոնեական կեղծիք և անփութություն կատարելու համար: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայությունից՝ հավելելով.

«Նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ տարբեր նախաքննական մարմիններում քննված քրեական գործերով 15 անձանցից 14-ին մեղադրանք է առաջադրվել ժամկետային զինվորական ծառայությունից խուսափելու, իսկ մեկ անձի՝ առանձնապես խոշոր չափերի խարդախություն կատարելու համար, վերջիններս տարբեր ժամանակներում քրեական գործերով ներգրավվել են որպես մեղադրյալ և նրանց հայտնաբերելու նպատակով քննիչների որոշումներով հայտարարվել է հետախուզում:

Վերջիններիս կողմից հիշյալ մեղադրյալների հետախուզման կատարումը հանձնարարվել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մաշտոցի բաժնին, որոնց կապակցությամբ բաժնի աշխատակիցները կազմել են հետախուզական գործեր:

Ալբերտ Վ.-ն, առանց քննիչների կողմից քրեական գործերով վարույթը կարճելու կամ հետախուզվող մեղադրյալների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումների առկայության, հետախուզվողներին հայտնաբերելու վերաբերյալ դրական ցուցանիշ ունենալու անձնական դրդումներից ելնելով, պաշտոնեական փաստաթուղթ հանդիսացող՝ հետախուզական գործերը կարճելու մասին որոշումների մեջ մտցրել է ակնհայտ կեղծ տեղեկություններ:

Մասնավորապես՝ Ալբերտ Վ.-ն 13 մեղադրյալների վերաբերյալ անձամբ կայացրել է հետախուզական գործերը կարճելու մասին որոշումներ՝ հիմքում նշելով մտացածին, կեղծ տեղեկություններ, իբր, վերջիններիս վերաբերյալ քրեական հետապնդումը քննիչների կողմից դադարեցվել է կամ քրեական գործերով վարույթը կարճվել է:

Բացի այդ, առանձնապես խոշոր չափերի խարդախություն կատարելու մեջ մեղադրվող անձի վերաբերյալ հետախուզական գործը կարճելու նպատակով, Ալբերտ Վ.-ն, հիշյալ բաժնի օպերլիազոր Կամո Բ.-ի անունով կազմել է հետախուզական գործը կարճելու մասին որոշման նախագիծ, որի մեջ ևս մտցրել է ակնհայտ կեղծ տվյալներ, թե, իբր, մեղադրյալի վերաբերյալ քրեական հետապնդումը քննիչի կողմից դադարեցվել է, այնուհետև որոշումը ներկայացրել է օպերլիազորի ստորագրմանը՝ հավաստիացնելով դրա կայացման բավարար հիմքերի մասին և չտեղեկացնելով կատարված կեղծիքի մասին, իսկ օպերլիազորը անփութո րեն ստորագրել է որոշման տակ:

Հիշյալ բաժնի օպերլիազոր Կամո Բ.-ն, իր հերթին, առանց քննիչի կողմից քրեական գործերով վարույթը կարճելու կամ հետախուզվող մեղադրյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումների առկայության, մեղադրյալի վերաբերյալ անձամբ կայացրել է հետախուզական գործը կարճելու մասին որոշում՝ հիմքում նշելով կեղծ տեղեկություններ, իբր, մեղադրյալի վերաբերյալ քրեական գործով վարույթները քննիչի կողմից կարճվել են, իսկ հայտարարված հետախուզումը՝ դադարեցվել:

Այսպիսով՝ 15 հետախուզական գործերը կարճելու վերաբերյալ համապատասխան փաստաթղթերը ուղարկվել են ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոն, ինչի արդյունքում հիշյալ անձանց տվյալները հանվել են Հայաստանի Հանրապետության կողմից հետախուզվող անձանց հաշվառումից, դադարեցվել են մեղադրյալներին հայտնաբերելու ուղղությամբ փնտրողական գործողությունները:
Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular